Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանի համար Հայաստանը տարանցման ուղի է դեպի ԵՏՄ երկրներ

Իրանի համար Հայաստանը տարանցման ուղի է դեպի ԵՏՄ երկրներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր է Հայաստանի տարածքն օգտագործել որպես տարանցիկ ուղի՝ դեպի Ռուսաստան և Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ իր ապրանանքներն արտահանելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, այդ մասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ նշել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Անդրադառնալով էներգետիկ բնագավառում համագործակցությանը՝ Ջհանգիրին հիշեցրել է Մեղրի ՀԷԿ-ի կառուցման համատեղ ծրագիրը և նշել, որ նախկինում ստորագրված պայմանագրերի իրականացումն անհրաժեշտ է:

Իրանի նախագահի առաջին տեղակալը հայտարարել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի նախագահությամբ ստեղծել համատեղ բարձրագույն հանձնաժողով, որը կխթանի երկկողմ համագործկցության զարգացմանը: Ջհանգիրին նաեւ վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև առկա առևտրաշրջանառության ծավալները, որը ներկայում կազմում է տարեկան 300 մլն դոլար, էապես կաճի:  

Հոկտեմբերի 20-ին Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման նպատակն է հայ-իրանական կապերի, մասնավորապես էներգետիկ բնագավառում համագործակցության հետագա ամրապնդումն ո զարգացումը:

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի կառավարության ղեկավարը Թեհրանում հանդիպումներ կունենա նաև ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հոկտեմբերի 21-ին վարչապետ Աբրահամյանը Սպահանում հանդիպում կունենա նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]