Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Հուլիս

Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն. մոլդովացի պատվիրակ

Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը հպարտություն ունեն. մոլդովացի պատվիրակ

ԾԱՂԿԱՁՈՐ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլդովայի դատական կատարողների ազգային միության գլխավոր քարտուղար Օքսանա Նովիկովան  տպավորված է Հայաստանով և հայ ազգի հյուրասիրությամբ: «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովի ընթացքում իր ելույթում Նովիկովան առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց հայերին հյուրասիրության համար՝ ընդգծելով, որ տպավորված է Հայաստանով: «Ես շատ շնորհակալ եմ Հայաստանին` այս համաժողովը նման բարձր մակարդակով կազմակերպելու համար: Սակայն ցանկանում եմ առանձնահատուկ նշել հայերի հյուրասիրությունը: Դուք իսկապես հյուրասեր ազգ եք, և մենք շատ շնորհակալ ենք այն ընդունելության համար, որ դուք մեզ ցույց եք տվել այս երկու օրերի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Օքսանա Նովիկովան ընդգծեց, որ իր հայ ընկերներից մեկն իրեն շատ լավ խոսք է ասել, որի մասին ինքը ցանկանում է բարձրաձայնել: «Հայերը նավթ չունեն, սակայն փոխարենը  հպարտություն ունեն: Ես համաձայն եմ այս մտքի հետ»,- ընդգծեց նա:

Ծաղկաձորում շարունակվում է «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Այսօրվա քննարկումը կրում է «Կատարողական վարույթով պարտապանի նկատմամբ կիրառվող հարկադրանքի սահմանները» խորագիրը. առաջարկներով և հարցերով հանդես են գալիս Ֆրանսիայի, Մոլդովայի, Հունաստանի, Ղազախստանի, Սերբիայի, Ռուսաստանի, Չեխիայի, Սլովակիայի ներկայացուցիչները:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ