1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մենք գիտենք, որ դժվար է լիենլու. Դիկ Ադվոկատ

Մենք գիտենք, որ դժվար է լիենլու. Դիկ Ադվոկատ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը վստահեցնում է, որ Սերբիայի հավաքականը մեծ լրջությամբ է մոտենում Հայաստանի հետ խաղին: 

«Մենք գիտենք, որ դժվար է լիենլու: Շատ լուրջ ենք նախապատրաստվում  Հայաստանի հետ խաղին: Այն  ուժեղ թիմ է, և դա ցույց են տալիս անցած տարի գրանցած արդյունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային ասուլիսի ժամանակ նշեց Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը:

Վերջինիս խոսքով`  սերբերը հանդես չեն գա այն նույն կազմով, որով հանդես էին եկել Ֆրանսիայի դեմ խաղում:

«Մենք տեղյակ չէինք, որ Սերբիայի Նախագահն է լինելու մարզադաշտում: Եթե նա գա, ապա վստահ եմ, մեզ կերկպագի: Ճիշտ է Հայաստանի հավաքականի շատ ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն, սակայն թիմը խաղում է տանը և փորձելու է հաղթել»,- ասաց նա:

Ադվոկատը վստահ է` Սերբիայի հավաքականի կազմում սերնդափոխությունը կայացել է, և բոլոր նախադրյալները  կան լավ թիմ կառուցելու համար: «Իմ առաջ խնդիր չի եղել դրված` հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը, սակայն այժմ մենք լավ խմբում ենք հայտնվել, իսկ եթե մենք չկարողականք հաղթահարել ընտրական փուլը, ապա, պարզապես, լավ չի լինի»,- եզրափակեց հոլանդացի մասնագետը:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Հայաստան-Սերբիա հանդիպումը կմեկնարկի հոկտեմբերի 11-ի ժամը 20:00-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]