Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵՏՄ միանալուց հետո կբարելավվեն Հայաստանի տնտեսական առանցքային ցուցիչները. Վլադիմիր Պուտին

ԵՏՄ միանալուց հետո կբարելավվեն Հայաստանի տնտեսական առանցքային ցուցիչները. 
Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանն անադամակցելուց երկու տարի հետո Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Ավելի կամրապնդվի երեք երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի արագ աճող առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթանացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

 «Մեր կարծիքով` Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախաստանի հետ համահավասար աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: 2013 թվականի աշնանից ի վեր` այս կարճ ժամանակահատվածում, մեր հայ գործընկերները շարունակել են տնտեսական բարեփոխումները` այն հասցնելով ընդհանուր չափանիշներին, իսկ ազգային օրենսդրությունը համապատասխանեցրել մեր ինտեգրացիոն միության նորմերին:

Հույս ունենք, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո առաջին երկու տարուց Հայաստանում տեսանելի կլինի դրական ազդեցություն միկրոտնտեսության բնագավառում: Երեք երկրների առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ արդեն բարձր տեմպերով աճ է արձանագրել` տարեկան ավելանալով 10 տոկոսով:

Մաքսային և ադմինիստրատիվ պատնեշների վերացումից հետո նման դրական միտումը, հույս ունեմ, որ ավելի կամրապնդվի: Պետք է բարելավվեն նաև տնտեսական մյուս առանցքային ցուցիչները` սպառողական պահանջարկ, բնակչության իրական երկամուտը և զբաղվածությունը»,- ասաց ՌԴ նախագահը:

Նիստի ընթացքում Հայաստանը կմիանա Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթղթերին` 2015 թվականի հունվարի 1-ից դառնալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ: Նիստին քննարկվել է նաև Վիետնամի, Իսրայելի, Հնդկաստանի և Եգիպտոսի հետ համագործակցության կարգավորման հարցը: Հանդիպման մասնակիցները նաև քննարկել են Միությանը Ղրղզստանի միացման ճանապարհային քարտեզի իրականացման ընթացքը: Պուտինը հրավիրեց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մյուս նիստն անցկացնել Մոսկվայում դեկտեմբերին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]