1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ այցելել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ այցելել է հայ-ադրբեջանական պետական 
սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարար առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, հոկտեմբերի 7-ին եղել է մարտական հենակետերում, տեղում ծանոթացել հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում մարտական հերթապահություն իրականացնող հայ դիրքապահների մարտական առօրյային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը սպառիչ տեղեկություններ է ներկայացրել սահմանագոտում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտումների և հայկական կողմից ձեռնարկվող կանխարգելիչ գործողությունների վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը, պատասխանելով Նիկոլայ Բորդյուժայի և Սեյրան Օհանյանի հարցերին, ներկայացրել է նաև մարտական հերթապահության ընթացքը:


Այցելության ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ծանոթացել է նաև հայ դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին, թիկունքային ապահովմանը, մարտական ծառայության առանձնահատկություններին:

ԶԼՄ-երի հետ կայացած ճեպազրույցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, անդրադառնալով սահմանագծում տիրող իրավիճակին, նշել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ գոհացուցիչ է և իր այցելության նպատակն էլ հենց սահմանագծում առկա օպերատիվ իրավիճակի վերաբերյալ համապատասխան զեկույց կազմելն է:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն առաջին անգամ էր այցելել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտի: Ողջունելով Նիկոլայ Բորդյուժայի այդ քայլը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ նմանօրինակ այցելությունները ևս մեկ անգամ հավաստում են, որ ՀԱՊԿ ղեկավարությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ պետություններում տիրող իրավիճակով, և այսպիսի այցելությունների արդյունքում է, որ ձևավորվում են ընդհանուր տեսակետներ` իրավիճակից բխող հնարավոր քայլերը և դրանց հաջորդականությունը որոշելու առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]