Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մյանմարի հայկական եկեղեցու վիճելի հարցերը` BBC-ում

Մյանմարի հայկական եկեղեցու վիճելի հարցերը` BBC-ում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյանմարի քրիստոնեական հնագույն սրբավայրը` 1862 թվականին կառուցված Ռանգունի Սբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցու հոգևորականի հարցը հայտնվել է բրիտանական հայտնի BBC լրատվականի ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, BBC-ն պատմում է, որ երբ վեց տարի առաջ մահացավ Մյանմարի վերջին լիարժեք հայը (ում երկու ծնողն էլ հայ է եղել), եկեղեցու կառավարումն անցավ մի մարդու ձեռքը, ով որևէ կապ չուներ Հայաստանի կամ ուղղափառ քրիստոնեության ավանդույթների հետ: Շրջակայքում Հայր Ջոն Ֆելիքս անունով հայտնի մարդը սկսեց զբաղվել եկեղեցական գործերով:

Հնդկական ծագում ունեցող բիրմացի Ջոն Ֆելիքսը պնդում է, որ անգլիկան եկեղեցու քահանա է և ունի հայկական կողմի թույլտվությունը եկեղեցում կրոնական ծառայություններ մատուցելու համար, մինչդեռ Մյանմարի արքեպիսկոպոս Ստեֆան Տհան Մինթ Օօն հայտնել է բիտանացի լրագրողին, որ թեպետ նա մի ժամանակ սարկավագ է եղել, այդուհանդերձ, իրենց եկեղեցին այլևս չի ճանաչում նրան: Ուշադրություն հրավիրելով Ֆելիքսի ոչ պատշաճ պահվածքի վրա` արքեպիսկոպոսը հայտնել է. «Ֆելիքսն հոգևոր ծառայությամբ զբաղվելու իշխանություն չունի»:

Հոկտեմբերի 1-ին հայկական եկեղեցի այցելած Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը հանդիպել էր Հայր Ջոնի հետ, հայտնել, որ նա այլևս չի կարող մնալ եկեղեցում և պահանջել վերադարձնել եկեղեցու բանալիները, սակայն վերջինս հրաժարվել էր դա անել: Այսպիսով, եկեղեցու հոգևորականի հարցը մնում է առկախված:

«Այդուհանդերձ, շաբաթ օրը եկեղեցու դռները բացվեցին Մյանմարում վերջին տասնամյակների ընթացքում ամենամեծ հայկական պատարագն իրականանցելու համար: Խորանը վերաօծվել է և հայտարարվել, որ Կալկաթայի հայ քահանան ամեն շաբաթվա վերջին կժամանի հայկական եկեղեցի հոգևոր ծառայություն իրականցնելու համար: Հայերը լիահույս են, որ այս բավական ցավոտ իրադարձությունը շրջադարձային նշանակություն կունենա հայկական համայնքի համար»,- գրում է BBC-ի լրագրողը:

Հոկտեմբերի 1-ին Գարեգին Բ Հայրապետն այցելել էր Ռանգունի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, ուր գոհաբանական աղոթք և հայց է մատուցվել աշխարհում խաղաղության, Հայաստանի Հանրապետության և Մյանմարի Միության պայծառության համար, ինչպես նաև կատարվել է հոգեհանգստյան պաշտոն վարչության անդամ նորոգ հանգուցյալ Բասիլ Մարտինի հոգու խաղաղության համար: 

Նույն օրը, Ամենայն Հայոց կաթողիկոսի, հայ համայնքի ներկայացուցիչների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի է ունեցել «Յանգոնի Մշակությաին ժառանգության հիմնադրամ» կազմակերպության (Yangon Heritage Trust) կողմից հայկական եկեղեցու մուտքին փակցված հուշատախտակի բացման արարողությունը, որով եկեղեցին ներառվել է Յանգոնի մշակութային ժառանգության արժեքների ցուցակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am