Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ԱՄՆ Կոլորադո նահանգում Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքար կկանգնեցվի

ԱՄՆ Կոլորադո նահանգում Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող 
խաչքար կկանգնեցվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը: «Խաչքարը կագնեցնելու գաղափարը ծնվել է դեռ 2012 թվականին, երբ գործնական այցելություն ունեցա Միացյալ Նահանգներ ու Կոլորադո նահանգի մեր համայնքի ներկայացուցիչների հետ զրուցելիս տեղեկացա, որ նման ցանկություն ունեն»,-ասաց Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը:

Նրա խոսքով` համայնքի կողմից խաչքար տեղադրելու առաջարկն ինքը մեծ ուրախությամբ է ընդունել ու հանձն է առել այն Հայաստանում պատրաստելու աշխատանքներով զբաղվելը: «Որոշակի աշխատանքների բաժանում կատարեցինք, ես ինձ վրա վերցրեցի խաչքարի պատրաստման հարցերով զբաղվելը, ցանկություն կար, որ այն Հայաստանում պատրաստվեր և ուղարկվեր Դենվեր»,-հայտնեց զրուցակիցը` հավելելով, որ խաչքարի պաշտոնական բացումը կլինի 2015 թվականի ապրիլի 24-ին: «Այս գործընթացը, իմ կարծիքով, պետք չէ ուղղակիորեն կապել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, որովհետև ես չեմ ուզում, որ մենք ամբողջը սևեռենք 100 թվի վրա ու, երբ այն անցնի, մոռանանք, որ ինչ-որ անելիքներ ունենք: Մեր հիշողության մեջ պետք է վառ պահենք ոճրագործության զոհերի հիշատակը»,-ավելացրեց նա:

Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը հատկանշական է համարում այն, որ Կոլորադոյի նահանգային իշխանությունն առաջիներից է Միացյալ Նահանգներում, որ ընդունել է հռչակագիր` ապրիլի 24-ը հայտարարելով Հայոց նահատակների օր (Կոլորադոյի նահանգապետը նման առաջին հռչակագիրն ընդունել է 1981թ. ապրիլի 23-ին): 

Կոլորադո ուղարկվող խաչքարն արդեն պատրաստ է, այն Հին Ջուղայի ավերված խաչքարերից մեկի կրկնօրինակն է: Այսպիսի կրկնօրինակներ կան աշխարհի տարբեր ծայրերում:

Կոլորադոյի Դենվեր քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները խաչքարի մակետով




Այս թեմայով

... վերջին լուր "Հայոց ցեղասպանություն" թեմայով
youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ