Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սինգապուրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օրհնվել

Սինգապուրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է 
օրհնվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հովվապետական այցը Սինգապուր մեկնարկել է սեպտեմբերի 28-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, այցի շրջանակներում Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Տերը կատարել է եկեղեցու գավիթում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի երջանկահիշատակ առաջնորդ Աղան արքեպիսպոկոս Պալեոզյանի հիշատակին նվիրված երկու խաչքարերի օրհնության կարգը:
Արարողություններին ներկա են եղել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, Սինգապուրի միջազգային դպրոցի հայ աշակերտներ, քրիստոնեական քույր եկեղեցիների հոգևորականներ, դիվանագետներ:

Նույն օրը` երեկոյան, հանրահայտ «Raffles» հյուրանոցում կազմակերպվել է ընդունելություն:
Միջոցառմանը ելույթով է հանդես եկել Սինգապուրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: Իր խոսքում դեսպանն ընդգծել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Սինգապուր ևս մեկ անգամ վկայում է եկեղեցիների վերականգնման ու պահպանման գործում Վեհափառ Տիրոջ հոգածության և տեղի հայ համայնքի նկատմամբ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ վերաբերմունքի մասին: Ներկաներին իր օրհնությունն ու պատգամն է բերել Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով վերջին տարիներին արձանագրված հաջողությունների առիթով և հորդորելով շարունակել հայապահպան ազնիվ առաքելությունը:

Սեպտեմբերի 29-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում կայացել է համերգ՝ տեղի շնորհալի հայ երաժիշտների կատարմամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]