Մահացել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը /լրացված/
11:38, 29 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանկարծամահ է եղել Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Արմենպրես»-ին կուսակցության գրասենյակից տեղեկացրին, որ նրա առողջական վիճակը վատացել է սեպտեմբերի 29-ի առավոտյան: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Մահվան ստույգ պատճառներն առայժմ չեն հաղորդվում:
«Դավիթ Հակոբյանին մեր հիվանդանոց հասցրել են մահացած վիճակում: Նա ամիսներ առաջ սրտի հետ կապված խնդիրներ ուներ և մեր հիվանդանոցում կատարվել էր նրա սրտի անոթների ստենտավորում»,- տեղեկացրեց Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի ինֆարկտային բաժնի վարիչ Սուրեն Ներսեսյանը:
«Արմենպրես»-ը ցավակցում է Դավիթ Հակոբյանի հարազատներին եւ մերձավորներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում