1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Էմմին ներկայացրել է «Սարի աղջիկ» երգի իր տեսահոլովակը

Էմմին ներկայացրել է «Սարի աղջիկ» երգի իր տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից սեփականացման նկրտումներից փրկելու համար  հայ էստրադային երգիչ-երգչուհիները շարունակում են ձայնագրել երգի իրենց տարբերակները,  նկարահանել տեսահոլովակներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախաձեռնությանը միացել է երգչուհի Էմմին, ով սեպտեմբերի 24-ին ներկայացրել է երգի իր տարբերակը: Տեսահոլովակի ռեժիսորն է Նիկ Եգիբյանը:

«Սարի աղջիկ» երգը հայտնի էր Թուրքիայի հայաբնակ գավառներում դեռևս 19-րդ դարում: Հայոց ցեղասպանությունից փրկվածների սերունդները երգը  երգում են աշխարհի տարբեր  երկրներում: Երգի թուրքական  տարբերակում թուրքը սիրահարվում է հայուհուն, սիրո պատմությունը տեղի է ունենում Էրզրումում, որի բնակչության 50%-ը մինչև  Ցեղասպանությունը կազմում էին հայերը: Երգը հայտնի է վիրահայերի  և նրանց սերունդների շրջանում, քանի որ նրանց մեծ մասը գաղթել են Էրզրումից : Երգի մեղեդային կառուցվածքը, հիմքն ու լադերը հայկական են: Միայն  հայերեն տարբերակում են բառերը վանկերով համապատասխանում  մեղեդու կառուցվածքին, իսկ թուրքերեն ու ադրբեջաներեն  թարգմանություններում (վերնագրված է «Սարի գելին») անհամապատասխանություն կա: Այս երգը հայկական են համարում նույնիսկ  Թուրքիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]