1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծ ողբերգություն է. Քեթրին Լիչ

Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծ ողբերգություն է. Քեթրին 
Լիչ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը ցավում է օրեր առաջ Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցում կատարված պայթյունի համար: Վերջինս տեղի ունեցածը որակում է մեծ ողբերգություն` հավելելով, որ Սիրիայում նման դեպքերի թիվը օրեցօր շատանում է: «Իհարկե, Դեր Զորում կատարվածը ողբերգություն է: Իմ մտահոգությունն այն է, որ կրոնական մոզաիկան, որ առկա է Սիրիայում, վտանգված է: Մենք պատկերացնում ենք, թե ինչպես է վտանգված նաեւ այնտեղ ապրող ժողովուրդների անվտանգությունը: Հենց դա է պատճառը, որ միջազգային հանրությունը փորձում է գտնել հնարավոր կիրառելի ռազմավարություն այս իրավիճակից դուրս գալու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց Քեթրին Լիչը:

Սեպտեմբերի 21-ին ժամը 11.30-ին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի մասունքներն ամփոփող` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Ըստ շրջանառվող վարկածի, կատարվածի համար պետք է պատասխանատվություն կրի Թուրքիան, քանի որ ոչ միայն հովանավորում է գրոհայիններին, այլեւ կատարվածի հետեւանքով գրոհային վիրավորները բուժում են ստանում թուրքական հիվանդանոցներում: Հայկական կողմը դատապարտող հայտարարություններ է տարածել կատարվածի առնչությամբ: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին` Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ա կաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]