Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում առաքելության

Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում 
առաքելության

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: «Նախապատրաստվում ենք, բայց դեռ չգիտենք` երբ հրամանը կգա, որ օրվա համար: Գիտենք, որ բազայի պաշտպանություն է լինելու, բայց պայմաններին, իրադրությանը ծանոթ չենք»,-հայտնեց գեներալ-մայոր Սիմոնյանը: Նրա խոսքով` իրենք խնդրանք են ներկայացրել, որ հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղվեն առաքելության վայր մինչ խմբի մեկնելը` տեղում ուսումնասիրելու իրադրությունը, ծառայության վայրը:

«Զեկուցագիրս գնացել է, վերադասի որոշմանն ենք սպասում: Ընդհանրապես որքան առաքելություն ունեցել ենք, միշտ առաքելությունից առաջ ընդունված կարգ է, որ գնում, ուսումնասիրում են հրամանատարական կազմից, հետո է գործուղվում խումբը»,-հայտնեց Արթուր Սիմոնյանը:

ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում էին բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ հարցերի շուրջ, որոնք բերեցին ցանկալի արդյունքի: Հայ խաղաղապահներն առաքելություն  են իրականացնում նաև Աֆղանստանում, Կոսովոյում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]