Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանը կաջակցի Թուրքիայի ՍԴ դիմելու Կիլիկիո կաթողիկոսության նախաձեռնությանը

Հայաստանը կաջակցի Թուրքիայի ՍԴ դիմելու Կիլիկիո կաթողիկոսության 
նախաձեռնությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կաջակցի Կիլիկիո կաթողիկոսության՝ Սիսի նստավայրը վերադարձնելու պահանջով Թուրքիայի ՍԴ դիմելու նախաձեռնությանը: Այս մասին Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ կարծիք ունի այդ մասին նախարարը:  «Իսկ որևէ մեկը կարո՞ղ է այլ կարծիք ունենալ, որ նման կարևոր նախաձեռնությանը պետք է միայն աջակցել: Մենք աջակցելու ենք այդ նախաձեռնությանը»,- հայտարարեց նախարարը:

ՀՀ ԱԳ նախարարի պատասխանն արժանացավ ներկաների բուռն ծափահարություններին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հայներիք-Սփյուռք 5-րդ համաժողովի բացման արարողության ժամանակ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ, Արամ Ա-ն տեղեկացրել էր, որ  Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այս տարի դիմելու է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները վերադարձնելու պահանջով: Արամ Ա-ն նաև նշել է, որ  Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից դիմումի մերժման դեպքում դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան և մինչև վերջ պայքարելու են  իրենց նպատակին հասնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]