Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպաններրի ձերբակալությունները

Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպաններրի 
                          ձերբակալությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում շարունակվում են իրավապաշտպանների եւ քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները: Ադրբեջանի նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Միրվարի Գահրամանլըն Բեռլինում միջազգային համաժողովին մասնակցությունից հետո վերադարձին մի քանի ժամով ձերբակալվել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է ինքը` իրավապաշտպանը:

Նրա խոսքով` սահմանապահները վերցրել են նրա անձնագիրը եւ պահել` առանց որեւէ բացատրություն տալու: Հետո մաքսային կետում նրան խուզարկել են եւ դժգոհություն հայտնել, թե ինչու նա երկրից դուրս գալու ժամանակ չի հայտարարագրել իր մոտ եղած 1500 մանաթ փողը:

Միրվարի Գահրամանլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների հասցեին սուր քննադատություններով: Նա բազմիցս է հանդես եկել հոդվածներով, որոնցում մերկացրել է ադրբեջանական կառավարության կոռուպցիոն գործունեությունը:

Ավելի վաղ ադրբեջանական դատախազությունը փորձել էր ձերբակալել նրա դստերը` Կանանց ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մաթանաթ Ազիզովային, ում մի քանի անգամ հարցաքննության են ենթարկել հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով:

Մաթանաթ Ազիզովան փախել է Ադրբեջանից` վախենալով կալանավորումից: Նրա տանը խուզարկություն է անցկացվել, առգրավվել են փաստաթղթեր, տեխնիկական սարքավորումներ: Նրա ամուսնուն եւ որդուն թույլ չեն տվել դուրս գալ Ադրբեջանից, ովքեր մեկնում էին տեսակցելու Մաթանաթի հետ:

Քաղաքական վերլուծաբանները վերջին շրջանում Ադրբեջանում իշխանությունների կողմից հասարակական ակտիվիստների եւ իրավապաշտպանների զանգվածային ձերբակալությունները բացատրում են եկող տարի Բաքվում անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերով: Ադրբեջանի իշխանությունները երկյուղում են, որ այս անգամ եւս կարող են կրկնվել Բաքվում անցկացված «Եվրատեսիլ 2012»-ի ժամանակ ավտորիտար կառավարության դեմ ակտիվիստների բողոքի ցույցերը, այդ պատճառով էլ այժմվանից մեկուսացնում են իրավապաշտպաններին, որպեսզի հասարակությանը զրկեն ընդդիմադիր զանգվածի առաջնորդներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]