Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակն այսօր կդառնար 124 տարեկան. Haaretz-ի անդրադարձը

«Մուսա լեռան 40 օրը» գրքի հեղինակն այսօր կդառնար 124 տարեկան. Haaretz-ի 
անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրեական ծագումով ավստրիացի դրամատուրգ և նովելիստ Ֆրանց Վերֆելը, ով իր հեղինակած և Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մուսա լեռան 40 օրը» աշխատությամբ կարծես նախազգուշացնում էր աշխարհին ծագող նացիստական վտանգի մասին, այսօր կդառնար 124 տարեկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իսրայելական Haaretz պարբերականը «Այս օրը հրեական պատմության մեջ» խորագրի ներքո հատուկ հոդված է հրապարակել` նվիրված հեղինակի կյանքին և գործունեությանը:

Հոդվածում հատուկ տեղ է հատկացված «Մուսա լեռան 40 օրը» աշխատությանը: Ներկայացվում է, որ Վերֆելն առաջին անգամ հայերի հետ կատարվածին ծանոթացել է պատահաբար` Դամասկոսում: Արդյունքում նա հեղինակել է 1915 թվականին թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված ոճրի մասին պատմող վեպը, որն աննախադեպ վաճառք է գրանցել: Նա ընթերցողներին գիրքը ներկայացրել է իբրև մի պատմություն, թե ինչպես «աշխարհի ամենահին և պատկառելի ժողովուրդներից մեկը ջախջախվեց, սպանվեց և գրեթե ոչնչացվեց... իրենց իսկ համերկրացիների կողմից»: Պարբերականը պատահական չի համարում այն, որ «Մուսա լեռան 40 օրը» գիրքն առաջիններից էր, որ ֆաշիստներն այրեցին խարույկների վրա:

Ֆրանց Վերֆելը մահացավ 1945 թվականի օգոստոսի 26-ին` 54 տարեկանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]