1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գիրքը հասանելի է նաեւ հայերեն

Թոմաս դե Վաալի «Սեւ այգի» գիրքը հասանելի է նաեւ հայերեն

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զանգակ» հրատարակչատանը «Քարնեգի» վերլուծական կենտրոնի վերլուծաբան Թոմաս դե Վաալը ներկայացրեց «Սեւ այգի Հայաստանն ու Ադրբեջանը Խաղաղության եւ պատերազմի  միջեւ» գրքի վերահրատարակված տարբերակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Թոմաս դե Վաալը նշեց, որ գրքի հրատարակումից տասը տարի անց որոշեց ներկայացնել գրքի նորացված տարբերակն ու այնտեղ ներառել նաեւ 2002-2013թթ. իրադարձությունները: Գրքի այդ գլուխը Դե Վաալն անվանել է «Փակուղի եւ օտարում»: Նրա գնահատմամբ` այսօր ԼՂ հակամարտությունն ավելի բարդ, խճճված եւ անլուծելի է թվում, քան տասը տարի առաջ, երբ նա գրում էր «Սեւ այգին»:

«Հակամարտությունը կարգավորվելու փոխարեն մտնում է փակուղի, եւ դա շատ վատ է, քանի որ սահմանին լարվածության պատճառով մահանում են այն տղաները, ովքեր ծնվել են հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո: Ես գրող եմ, վերլուծաբան, սակայն քաղաքական գործիչ չեմ, որ կարողանամ հակամարտության լուծումը ներկայացնեմ: Սակայն, ես կարծում եմ, որ այս ճգնաժամային փուլում հակամարտության կարգավորման լավագույն տարբերակը հասարակական դիվանագիտությանն անցնելն է, «մարդ-մարդ» տարբերակի իրականացումը, որպեսզի մարդիկ կարողանան շփվել, խոսել, պատմել իրենց հուզող խնդիրների, անհանգստությունների մասին: Սա կնպաստի, որպեսզի երկու երկրների հասարակությունները միմյանց ճանաչեն»,- ընդգծեց Թոմաս դե Վաալը:

Գրքի հայերեն տարբերակի թարգմանությանն աջակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի գնահատմամբ, բոլոր այն մարդիկ, ովքեր հետաքրքրված եւ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրով, պետք է կարդան դե Վաալի գիրքը, որտեղ հեղինակը երկու կողմից ներկայացնում է խնդիրը:

«Երբ նոր էի ուսումնասիրում ԼՂ հակամարտությունը, ցանկանում էի այնպիսի գիրք գրել, որը կարդալով կհասկանամ, թե ինչ է կատարվել Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, նման գիրք ես չգտա եւ այդ պատճառով էլ գրել եմ այն գիրքը, որը կցանկանայի կարդալ»,- պարզաբանեց դե Վաալը` հավելելով, որ շատ է կարեւորում այն հանգամանքը, որ գրքում ներառված է 120 հարցազրույց, որոնք նա վերցրել է հակամարտության գոտում, այն մարդկանցից, ովքեր տուժել են պատերազմից:

«Սեւ այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության ու պատերազմի միջով» գիրքն արդեն լույս է ընծայվել անգլերեն, ռուսերեն, ադրբեջաներեն տարբերակներով: Նախատեսվում է, որ նոյեմբերին լույս կտեսնի նաեւ գրքի թուրքերեն տարբերակը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]