1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայում ցանկանում են ցուցադրել Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը

Թուրքիայում ցանկանում են ցուցադրել
 			     Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ցանկանում են ցուցադրել Ատոմ Էգոյանի նկարահանած «Արարատ» ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանության մասին : Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս ֆիլմի ցուցադրության հարցը կրկին օրակարգում հայտնվել է Հայոց ցեղասպանության մասին պատմող գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի The Cut («Սպի») ֆիլմի` Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց հետո այն Թուրքիայում եւս ցուցադրելու հետ կապված քննարկումների ֆոնին:

«Արարատ» ֆիլմը Թուրքիայի կինոթատրոններում ցուցադրելու իրավունքը 12 տարի առաջ գնել էր թուրքական «Բելգե ֆիլմ» ընկերության սեփականատեր Սաբահաթթին Չեթինը: Այն ժամանակ ֆիլմը Թուրքիայում չէր ցուցադրվել, քանի որ Չեթինը վախեցել էր, որ այն կարող է վտանգել կինոթատրոնների սեփականատերերի անվտանգությունը:

Սաբահաթթին Չեթինն այժմ կարծում է, որ Թուրքիան այլեւս նախկինը չէ, եւ ցանկանում է թուրքական կինոթատրոններում ցուցադրել կանադահայ ռեժիսորի նկարահանած «Արարատ» ֆիլմը: Նա տեղեկացրել է, որ ֆիլմի ցուցադրման առաջարկներ է ստացել բազմաթիվ կինոթատրոններից: Այդուհանդերձ, Չեթինը չի պարզաբանել, թե Թուրքիայում երբ մեծ էկրան կբարձրանա «Արարատ» ֆիլմը:

Վենետիկի կինոփառատոնում The Cut («Սպի») ֆիլմի ցուցադրությունից առաջ Ֆաթիհ Աքընը հայնել էր, որ այն թուրք հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]