Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի 
 Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուելսի մայրաքաղաք Կարդիֆում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում մի քանի ժամ հետո կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը` նշելով, որ հանդիպումը տեղի կունենա Ուելսի ժամանակով 17:30-ին (Երեւանի ժամանակով` ժամը 20:30-ին): Հանդիպման վայրի մասին դեռեւս չի հաղորդվում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ավելի վաղ հանդես էր եկել երկու նախագահների` ԱՄՆ պետքարտուղար Քերիի միջնորդությամբ հանդիպում ունենալու նախաձեռնությամբ:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Նյուպորտում ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Նախատեսվում է, որ Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]