Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էրդողանը հրաժարվել է նախագահական «հայկական նստավայրից»

Էրդողանը հրաժարվել է նախագահական «հայկական նստավայրից»

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է կայացրել այսուհետ չօգտագործել երկրի ողջ հանրապետական պատմության ընթացքում նախագահական նստավայրը հանդիսացող Չանքայայի պալատը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Էրդողանն այսպիսով հրաժարվում է իբրև նախագահական նստավայր օգտագործել ժամանակին հայկական Քասաբյանների ընտանիքին պատկանած և Հայոց ցեղասպանության արդյունքում նրանցից խլված շինությունից:

Խախտելով Թուրքիայի Հանրապետության արդեն 91-ամյա ավանդույթը` Էրդողանը որոշում է կայացրել տեղափոխվել և նախագահական նստավայր դարձնել «Աթաթուրքի անտառային հողատարածք» անվանում կրող տարածքում կառուցվող նոր շինությունը: Փոխարենը, Թուրքիայի 11 նախագահների համար որպես նստավայր ծառայած Չանքայայի պալատը կօգտագործի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և նրա աշխատակազմը:

Թուրքիայում օգոստոսին տեղի ունենալիք նախագահական ընտրությունների շեմին թուրքական bianet.org անկախ լրատվական կայքը ընթերցողներին է ներկայացրել Թուրքիայի Հանրապետության նախագահական Չանքայա պալատի շենքի իրական պատմությունը, ըստ որի` այն պատկանել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված Քասաբյանների ընտանիքին: Թեև պաշտոնական վարկածով նշվում է, որ Քասաբյանների ընտանիքը Չանքայա պալատը իրերի հետ միասին «վաճառել» է Բուլղուրլուզադեներին, սակայն հայ ընտանիքի երրորդ սերունդ Էդվարդ Չուհաջին, ով ներկայում բնակվում է Կանադայի Օտտավա քաղաքում, անձամբ պատմել է իրականությունը, որը թուրքական պետությունը 99 տարի թաքցրել է սեփական ժողովրդից:

Պալատն իրականում պատկանում է Անկարայի հայ բնակիչներից` Քասաբյանների ընտանիքում 1857 թվականին ծնված Հովհաննես Քասաբյանին: Մինչ 1915 թվականը Քասաբյանների ընտանիքը «Անգորա» տեսակի այծի թանկարժեք բուրդ էր արտահանում Անգլիա և համարվում էր Անկարայի ամենահարուստ ընտանիքը: 1915 թվականի օգոստոսին Անկարայից 1200 հայեր դուրս են բերվում ավանից և սպանվում: Անկարայի 1500 հայեր արքեպիսկոպոսի հետ միասին օգոստոսի 29-ին արտաքսվում են Հալեպ, սակայն, Սիրիայի հյուսիսարևմտյան Մեսքենե վայր հասնում է նրանցից ընդամենը 34-ը: Այդ գաղթի ժամանակ Քասաբյանների ընտանիքի փեսաներից մեկին հաջողվում է Քոնյայի ճանապարհին քարավանից նրանց փախցնել Ստամբուլ, այնտեղից էլ` արտասահման…

Քասաբյանների ընտանիքը ոչ Չանքայա պալատը, ոչ էլ այնտեղ գտնվող իրերը ոչ մեկին չի վաճառել: Իրերը գողացվել են: Նրանց է պատկանել ոչ միայն Չանքայան, այլ նաև Չեքիօրենում գտնվող ամառանոցը, որը զավթել է Անկարայի Ուլուս թաղամասում խորհրդարանի շենքը կառուցած Քոչ ընտանիքը:

Ներկայում Չանքայան կառավարում է նախագահականը, բայց այն պատկանում է Թուրքիայի խորհրդարանին: Պալատի իրական տերերը Քասաբյանների ժառանգորդներ Էդվարդ Չուվաջին և Վերգին Քասապօղլուն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]