Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանությունն իրագործելիս թուրքերն ու քրդերն առաջնորդվել են իսլմական դրդապատճառով. թուրք-լազ բանաստեղծ

Հայոց ցեղասպանությունն իրագործելիս թուրքերն ու քրդերն առաջնորդվել են իսլմական 
դրդապատճառով. թուրք-լազ բանաստեղծ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ 20-րդ դարասկզբին իրականացված ցեղասպանության մեղավորները գործել են ոչ թե պետական շահից դրդված, այլ հանուն իրենց արնախում Աստծո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իր «Ցեղասպանություն` հանուն Ալլահի» խորագիրը կրող հոդվածում գրել է թուրք-լազ պոետ Սերքան Էնգինը: Հոդվածը Ցեղասպանությունը պատկերող լուսանկարներով տեղադրվել է Dispatch International կայքում:

Էնգինը նշում է, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի, ասորիների, քելդանիների, նեստորականների և պոնտոսի հույների նկատմամբ իրականացված զանգվածային բնաջնջումը հայտնի է որպես «քրիստենեական ցեղասպանություն», իսկ նման վայրագ գործողություններ իրականացնելու թուրքերին և քրդերին դրդում էր օսմանյան կառավարությունը: «Թեպետ ոմանք մեկնաբանում են այս ցեղասպանությունները որպես «Իթթիհաթ վե թերաքքի» կուսակցության ղեկավարած օսմանյան կառավարության ազգայնականության դրսևորում, այդուհանդերձ նրանք, ովքեր իրականում մեղավոր էին սպանությունների մեջ` գաղտնի «Թեշքքիլաթե Մահսուսե» ընդհատակյա կազմակերպության անդամները, առաջնորդվում էին ոչ թե ազգային շահերով, այլ իրենց արդարացումը գտնում էին իսլամի մեջ»,- գրում է թուրք-լազ բանաստեղծը: Նա նշում է, որ իսլամը թույլ է տալիս ոչ միայն սպանել և բռնաբարել ցանկացած ոչ մահմեդականի, այլև խլել նրա ունեցվածքը: Հայերի և մյուս քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնողներն իրենց ներկայացնում էին ոչ թե իբրև «թուրք» կամ «քուրդ», այլ որպես «մուսուլման»: Հայերին ու մյուս քրիստոնյաներին  ոչնչացնելու հրամանը տալով` օսմանյան կառավարությունը նրանց հնարավորություն տվեց «վրեժ լուծել հարուստ ոչ մահմեդական հարևաններից»:

«Մահմեդական թուրքերն ու քրդերը բորենիների ախորժակով և դաժանությամբ մասերի էին պատառոտում իրենց ոչ մահմեդական հարևաններին: Նրանք չէին ցուցաբերում գթասրտություն և հիանում էին իրենց չարությամբ: Նրանք ոչ մահմեդական կանանց դարձնում էին իրենց սեռական ստրուկները` ներառելով հարեմներում: Իսկ ոմանք էլ մի քանի գրոշի դիմաց ստրուկների շուկաներում վաճառում էին նրանց: Այս սարսափելի հանցագործությունների մեղավորները չէին զգում որևէ նախատինք այս սարսափելի հանցագործությունների համար: Հակառակը, նրանք շատ ուրախ էին, որովհետև իրենց վայրագությունները դարձնում էին նրանց արժանի Ալլահին` իսլամական Աստծուն: Նրանք հանգիստ էին, քանի որ ենթարկվում էին Ալլահին և կառավարության օրենքներին: Նրանք բռնաբարում էին մանկահասակ աղջիկներին և կանանց, սպանում էին անմեղներին, ողջ-ողջ այրում էին երեխաներին և կոտորում միլիոնավոր ոչ մահմեդականների. ամեն բան համաձայն իսլամի էր` «խաղաղության կրոնի», քանի որ Ալլահն անգութ է անհավատների նկատմամբ»,- եզրափակել է հոդվածը Էնգինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]