Սեւանա լճի մակարդակը նվազել է 10 սանտիմետրով
ԳԱՎԱՌ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւանա լճից ոռոգման նպատակներով շարունակվում են ջրբացթողումները, իսկ մյուս կողմից, պահպանվում է շոգ ու չորային եղանակը, ինչ պատճառով էլ նախորդ տարվա օգոստոսի 20-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակն իջել է 10 սանտիմետրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական կենտրոնից, 2013 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ Սեւանա լճի հայելին ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 43 սանտիմետր, իսկ այս տարվա օգոստոսի 20- ի դրությամբ` 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա:
Ապրիլ-օգոստոսին Սեւանա լճից բաց է թողնվել 253 միլիոն 806 հազար խորանարդ մետր ջուր: Հաշվի առնելով երաշտը եւ սակավաջուր վիճակը` ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի որոշմամբ` Սեւանա լճից բաց թողնվելիք ջրի քանակությունը սահմանվել է 270 մլն խորանարդ մետր:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում