Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հռոմի պապը պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2015 թվականի ապրիլի 12-ին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Prensa Armenia գործակալությունը, այս մասին հայկական Սուրբ Նարեկ եկեղեցում Աստվածամոր վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագի ժամանակ հայտնել է Բուենոս Այրեսի արքեպիկոպոս կարդինալ Մարիո Պոլին: «Հռոմի պապը պատասխանել է մեկ տարի առաջ պատրիարք Ներսես Պետրոս XIX-ի միջոցով Հայկական կաթոլիկ եկեղեցու հրավերին` պատարագ մատուցել` հանուն Ցեղասպանության ճանաչման»,- տեղեկացրել է Սուրբ Նարեկ եկեղեցու հովվապետ Պաբլո Հաքիմյանը:

2013 թվականի հունիսին Կիլիկիայի Հայոց թեմի առաջնորդ Ներսես Պետրոս XIX-ի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապն ընդունել էր նաև Հայոց ցեղասպանությունից փրկված ընտանիքի դստերը, լսել էր նրան, բռնել էր ձեռքը և ասել. «Դա քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունն էր»: Հռոմի Ֆրանցիսկոս պապի նման քայլն առաջացրել էր Թուրքիայի հիստերիան: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել, որում «բացարձակ անընդունելի» էր համարել Հռոմի պապի նման արտահայտությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]