Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Հայերը և ասորիները ԱՄՆ-ում դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների հանդեպ իրականացվող բռնություններին

Հայերը և ասորիները ԱՄՆ-ում դեմ են դուրս եկել Մերձավոր Արևելքի քրիստոնյաների 
հանդեպ իրականացվող բռնություններին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների ասորական, քաղդեական և սիրիական համայնքների առաջնորդները և Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբի ակտիվիտները հանրահավաք են անցկացրել ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց` ի պաշտպանություն Մերձավոր Արևելքի քրիստոնյաների:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հանրահավաքի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ավելացնել ջանքերը Իրաքում և Սիրիայում արմատական ​​ծայրահեղականների կողմից իրենց եղբայրների դեմ թիրախավորված հարձակումներին վերջ տալու ուղղությամբ:

 Հայ դատի հանձնախմբի ակտիվիստներից Արմեն Սահակյանը հանդես է եկել հզոր ելույթով` ընդգծելով, որ ներկայումս տեղի ունեցող բռնությունները հիշեցնում են 1915-1923 թվականներին օսմանյան թուրքերի կողմից կանխամտածված և իրականացրած ցեղասպանությունը և ավելի քան երեք միլիոն հայերի, Պոնտոսի հույների և քրիստոնյա ասորիների աքսորը: Նշվել է նաև, որ նաև սիրիական Հալեպ քաղաքի և Քեսաբ ավանի համայնքների վրա կատարված հարձակումների պարագայում ծայրահեղականներն աջակցություն են ստացել թուրքական կառավարությունից: 

Ցուցարարներն իրենց շապիկների վրա կրել են արաբերեն «նասրանի» բառի «ն» սկզբնատառը, ինչը թարգմանաբար նշանակում է «քրիստոնյա»:

Իրաքի և Սիրիայի մի շարք տարածքներում վերահսկողություն հաստատած «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպությունը սկսել է նպատակաուղղված քաղաքականություն վարել` տարածաշրջանից քրիստոնյաներին դուրս մղելու ուղղությամբ:  Կազմակերպության անդամները Մերձավոր Արևելքի քրիստոնյաների տների և նրանց պատկանող տնտեսությունների դարպասներին ինքնությունը ցուցող «ն» տառով նշաններ անել: Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն` ծայրահեղականները նաև հայտարարել են, որ քրիստոնյաների ունեցվածքն իրենց սեփականությունն է, և որ նրանք պետք է գլխահարկ վճարեն:

Լուսանկարը` http://asbarez.com/arm/  կայքից


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]