Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ նախագահը բացառիկ է գնահատել դեսպան Թաթուլ Մարգարյանի գործունեությունը

ԱՄՆ նախագահը բացառիկ է գնահատել դեսպան Թաթուլ Մարգարյանի 
գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թաթուլ Մարգարյանի՝ Բելգիայի Թագավորությունում եւ ԵՄ-ում ՀՀ դեսպան նշանակվելու կապակցությամբ Հայ Դատի ԱՄՆ գրասենյակը իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին ԱՄՆ-ում իր արդյունավետ առաքելության ողջ ընթացքում հայ ժողովրդին ծառայելու և հայ-ամերիկյան կապերի զարգացմանը մեծապես նպաստելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի գրասենյակից, դեսպան Մարգարյանը բարձր հարգանքի է արժանացել իր ամերիկյան գործընկերների, օտարերկրյա դիվանագետների եւ Վաշինգտոնի քաղաքական շրջանակների կողմից: Սպիտակ տանը վերջ»րս տեղի ունեցած հավատարմագրման արարողության ժամանակ Նախագահ Բարաք Օբաման իր խոսքում հատուկ անդրադարձ է կատարել դեսպան Մարգարյանի վաշինգտոնյան գործունեությանը՝ դեսպանին գնահատելով որպես «բացառիկ` Միացյալ նահանգներում Հայաստանը ներկայացնելու գործում»:

Իսկ Պետքարտուղար Ջոն Քերին հրաժեշտի նամակում իր «խորին երախտագիտությունն է հայտնել դեսպան Մարգարյանին երկու երկրների միջեւ կարեւոր գործընկերության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար»:

Հայ Դատի վաշինգտոնյան գրասենյակի տնօրեն Արամ Համփարյանն իր մեկնաբանությունում ընդգծել է, որ ջերմության եւ հարգանքի պաշտոնական այս հայտարարությունները դուրս են արարողակարգի ընդունված ձեւաչափից, եւ մեկնող դեսպանի նկատմամբ հատուկ հարգալից վերաբերմունքի, ինչպես նաեւ ԱՄՆ ղեկավարների կողմից հայ-ամերիկյան ամուր կապերին հատկացվող կարեւորության վկայություն են:

Դեսպանի առաքելության ավարտի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի ընդլայնված նիստում հայտարարություններով հանդես են եկել նաեւ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Աննա Էշուն, Ադամ Շիֆը եւ Բրեդ Շերմանը: Հայ Դատի գրասենյակը հաջողություն է մաղթել դեսպան Մարգարյանին ԵՄ-Հայաստան հարաբերությունների առանցքային ժամանակաշրջանում դեսպանի պարտականությունները ստանձնելու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]