1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում բացվել է մարզի առաջին եւ միակ կինոթատրոնը

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում բացվել է մարզի առաջին եւ միակ կինոթատրոնը

ԳԱՎԱՌ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բարերար եղբայրներ Զավեն եւ Արթուր Կարապետյանների հովանավորությամբ, «Համայնքի զարկերակ» երիտասարդական ՀԿ նախաձեռնությամբ ու հանդիսավոր արարողությամբ բացվեց համայնքի նոր կինոթատրոնը, որը մարզում առայժմ միակն է:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ժապավենի կտրման պատվին էին արժանացել «Համայնքի զարկերակ»-ի անդամներից Արտուշ Խաչատրյանը  եւ բարերար Զավեն Կարապետյանը:

 Կինոթատրոնի առաջին կինոդիտումը մեկնարկեց «Հայֆիլմ»-ի արտադրած, ավագ սերնդի ամենասիրած հայկական ֆիլմերից մեկի` «Մենք ենք, մեր սարեր»-ի ցուցադրմամբ:

 Կինոթատրոնը  բացվել  է Վարդենիկի երաժշտական դպրոցում՝ նախկին կինոթատրոնի շենքում: Նախատեսված է շաբաթական 2 կինոդիտում կազմակերպել, որոնց ընթացքում ցուցադրվելու են տարբեր ժանրերի ֆիլմեր:Հիմնականում դիտումները կրելու են բարեգործական բնույթ, իսկ վճարովի դիտումներից ստացված հասույթը նախատեսված է ուղղել դահլիճի հետագա բարեկարգմանը եւ հասարակական կազմակերպության գործոսղությունները ֆինանսավորելուն, նոր նախաձեռնություններ իրականացնելուն: Ավագ սերնդի մարդիկ, ինչպես նաեւ գյուղի մի շարք մտավորականներ, երանությամբ հիշեցին ԽՍՀՄ տարիների գյուղական կինոթատրոնները, որոնք հանդիսանում էին ժամանցի, գեղագիտական

 ճաշակ ձեւավորելու անկրկնելի միջավայրեր` միաժամանակ արտահայտելով իրենց ոգեւորությունը եւ հույս հայտնելով, որ իրենց գյուղի կինոդահլիճն առաջվա պես կլինի լեփ-լեցուն, կազմակերպիչների կողմից հանդիսատեսին կհրամցվեն հայրենասիրական, մարդասիրական նշանակության բարձրարվեստ ֆիլմեր: Իսկ «Համայնքի զարկերակ» կազմակերպության ներկայացուցիչների հավաստմամբ`  առաջիկայում իրենց նախաձեռնությամբ  նախատեսվում է համայնքում հիմնել պարի դպրոց եւ սպորտկենտրոն՝ Վարդենիկ համայնքի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու նպատակով:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]