1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել պահպանել զինադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ Է արել պահպանել զինադադարը Լեռնային 
Ղարաբաղի հակամարտության գոտում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ Է արել կատարելու հրադադարի շուրջը ձեռ բերված համաձայնությունները եւ ձեռնպահ մնալու բռնությունից: Այս մասին ասված Է համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցչի՝ օգոստոսի 4-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   

«Նա (Պան Գի Մունը) բոլոր կողմերին կոչ Է անում հարգելու հրադադարի շուրջը ձեռք բերված համաձայնությունը, ձեռնպահ մնալու հետագա բռնությունից եւ իրենց նվիրելու անհապաղ ապաԷսկալացմանը եւ երկխոսության շարունակմանը՝ արագ եւ խաղաղ քաղաքական կարգավորման հասնելու համար»,- նշված Է հայտարարության մեջ:  

Գլխավոր քարտուղարը, փաստաթղթի համաձայն, լիակատար աջակցություն Է հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին՝ կիսելով վերջինիս մտահոգությունը վերջին օրերին հակամարտության գոտում լարվածության աճի առթիվ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]