Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների միջոցով


ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան մտահոգված է հայ ադրբեջանական սահմանին եւ շփման գծում տեղի ունեցող իրադարձություններով ու լարվածության մեծացմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,  Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն օգոստոսի 4-ին տարածել է  հայտարարություն, որտեղ կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմն ու անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար: «Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին արյունալի միջադեպերի ավելացմամբ, որոնք վերջին օրերին բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ֆրանսիան կոչ է անում կողմերին հարգել հրադադարի ռեժիմը և անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և նոր միջադեպերից խուսափելու համար»,- ասված է հայտարարության մեջ:




Այս թեմայով

... վերջին լուր "Ղարաբաղյան հիմնահարց" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ