1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է Տավուշի մարզի N զորամաս

Հայաստանի վարչապետը պաշտպանության նախարարի ուղեկցությամբ այցելել է 
Տավուշի մարզի N զորամաս

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 4-ին անակնկալ այցելել են ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված N զորամաս՝ հանդիպել սահմանամերձ համայնքների ղեկավարներին, սպայական անձնակազմին և զինվորներին: Մինչ այդ Վանաձորում երկրի վարչապետն ու պաշտպանության նախարարը ներկա են գտնվել օրերս Մարտակերտում սահմանային միջադեպի հետևանքով զոհված հերոս, ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանի հոգեհանգստի արարողությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության վարչապետին նախ զեկուցվել է հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի և հայկական ուժերի պատասխան գործողությունների մասին: Այնուհետև, անդրադառնալով զինծառայողների և սահմանապահ գյուղերի բնակչության սոցիալական խնդիրներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխատանքներ են տարվում դրանց լուծման ուղղությամբ և խոստացել հնարավորության դեպքում շարունակել պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացումը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է սահմանապահ գյուղերում բիզնես սկսող անձանց հարկերից ազատելու հնարավորությունը՝ նոր աշխատատեղեր բացելու և համայնքների տնտեսական կյանքն ակտիվացնելու նպատակով: Գյուղապետերից մեկի բարձրացրած հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետը նշել է, որ գործադիրը քննարկում է նաև սահմանապահ գյուղերի բնակչության էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցման հնարավորությունը:

Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են նաև Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներին, շնորհակալություն հայտնել փոխըմբռնման և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]