1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ադրբեջանը փորձում է ինքնամխիթարվել` հայկական կորուստներ հնարելով

Ադրբեջանը փորձում է ինքնամխիթարվել` հայկական կորուստներ հնարելով

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական լրատվամիջոցները, սեփական բանակի անկարողությունը ծածկելու եւ հասարակության մեջ ահագնացող դժգոհությունը մեղմելու որեւէ այլ միջոց չունենալով, կեղծիք տարածելու խղճուկ փորձին են դիմել` հայտարարելով իբր հայկական կողմը մեծ կորուստներ ունի: Վկայակոչելով քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանի` Թվիթերի կեղծ էջը, որն ի դեպ հենց նոր է ստեղծվել, ադրբեջանցիները շտապել են հայտարարել իբր հայկական բանակը կորցրել է 51 զինվորական, 35-ը վիրավորվել են: «Արմենպրես»-ին հաջողվեց կապ հաստատել Աբրահամյանի հետ, ով կտրականապես հերքեց ադրբեջանցիների տարածած տեղեկությունները, հայտեց, որ հնարովի էջն իրենը չէ, ավելին` վերջին երկու շաբաթը չի օգտվել Թվիթեր սոցիալական ցանցից: «Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որ հավատում են ադրբեջանական մտքի թռիչքներին, որոնք ապացուցում են հայտնի խոսքը` «Կա սուտ, լկտի սուտ եւ ադրբեջանական լրատվություն»»,-ասաց Աբրահամյանը:

Իհարկե մեր գործակալությունն ի սկզբանե լուրջ չի ընդունել նման խղճուկ սուտը, այն էլ մի երկրի կողմից, որն իր հատուկ նշանակության զոհերին «սպառազինում է» փորլուծության դեմ դեղամիջոցներով: 

Ադրբեջանական կողմը, հրահրելով սահմանային միջադեպեր եւ դիմելով անհաջող դիվերսիոն գործողությունների, իրականում ինքն է մեծ թվով կարուստներ ունեցել. հուլիսի 31-ի եւ լույս օգոստոսի 1-ի գիշերը գործողությունների հետեւանքով կորցնելով մոտ 14 զինծառայող եւ տալով մեծ թվով վիրավորներ: Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության` հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ` Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]