1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նա բազմագիտակ էր, ուներ ճշմարիտ կեցվածք ու նկարագիր. կյանքից հեռացել է Մարգարիտա Յախոնտովան

Նա բազմագիտակ էր, ուներ ճշմարիտ կեցվածք ու նկարագիր. կյանքից հեռացել է 
Մարգարիտա Յախոնտովան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 79-րդ տարում վախճանվել է թատերական քննադատ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարգարիտա Յախոնտովան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ ցավակցական խոսք գրելով ՀԹԳՄ կայքում:

«Կյանքից հեռացավ Երևանի ամենագեղեցիկ կանանցից մեկը, բարձր ինտելեկտի, նուրբ ճաշակի տեր, ազնիվ ու շիտակ անհատականություններից մեկը: Մենք կորցրինք բազմագիտակ, իր ճշմարիտ կեցվածքն ու նկարագիրն ունեցող Մարգարիտա Վիկտորովնային, ով մոտ 50 տարի ծառայեց հայ և ռուս թատրոններին, եղավ Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնների գրական մասի վարիչը, ՀԹԳՄ «Բարեկամություն» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, իր բազմաթիվ հոդվածներով զարդարեց հայ և ռուսալեզու մամուլը: Շնորհիվ խոր գիտելիքների, հրաշալի բեմազգացության՝ Մարգարիտա Յախոնտովան ճշգրտորեն էր վերարտադրում ռեժիսորական և դերասանական աշխատանքները, տալիս օբյեկտիվ գնահատականներ: Մեր թատերական կյանքն աղքատացավ մեկ անհատականությամբ ևս, մի գեղեցկություն էլ հեռացավ մեզանից: Հազար ափսոս»,-նշել է Հակոբ Ղազանչյանը՝ իր ցավակցությունը հայտնելով Մարգարիտա Յախոնտովայի ընտանիքին, դստերը՝ Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀԹԳՄ քարտուղար, «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանին:

«Արմենպրես» լրատվական գործակալության աշխատակազմը ցավակցություն է հայտնում հանգուցյալի ընտանիքի անդամներին, մերձավորներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]