1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը հաստատեց, որ Չինարիում առաքելությունը կասեցրել է կրակոցների պատճառով

ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակը հաստատեց, որ Չինարիում առաքելությունը կասեցրել 
է կրակոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանի պատվիրակությունը ափսոսանքով հայտնում է, որ հուլիսի 26-ին տեղի ունեցած կրակոցների պատճառով ստիպված է եղել կասեցնել իր նախաձեռնությունը՝ ուղղված Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչների բերքահավաքի աջակցմանը: Համաձայն զինված հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանն աջակցելու իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն համաձայնել էր ներկա գտնվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին գտնվող Չինարիի արտերում՝ բերքահավաքի աշխատանքների կատարման ընթացքում:

Ինչպես նշվում է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության Հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու` «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ, նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:

ԿԽՄԿ-ի քաղաքականությունն է անվտանգության հետ կապված խնդիրները հասցեագրել համապատասխան իշխանություններին՝ գաղտնի երկխոսության միջոցով: Այսպիսով, ԿԽՄԿ-ն հրապարակավ չի մեկնաբանում նմանօրինակ միջադեպերի հանգամանքները, ինչպես նաև թե որ կողմը կարող էր նախաձեռնել կրակոցները: Իր քաղաքականությամբ ԿԽՄԿ-ն հնարավորություն է ստեղծում երկխոսելու իշխանությունների հետ, որպեսզի կարողանա շարունակել իր գործունեությունը՝ ի նպաստ զինված հակամարտությունների հետևանքներից տուժող մարդկանց:

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է աշխատելու հօգուտ միջազգային սահմանագծի մերձակայքում ապրող քաղաքացիական բնակչությանը և կշարունակի իրականացնել սահմանամերձ տարածքներում իր մյուս նախաձեռնությունները:

Հայաստանի սահմանամերձ Այգեպարի եւ Չինարիի գյուղապետերը դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակին` միջնորդելու, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմից դադարեցվի կրակը խաղաղ բնակչության եւ գյուղտեխնիկայի ուղղությամբ: ԿԽՄԿ ներկայացուցիչները ներկա են գտնվել գյուղատնտեսական աշխատանքների ընթացին, որը, սակայն, խաթարվել է` հնչած կրակոցների պատճառով: Նույնիսկ կոտրվել են ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչների ավտոմեքենայի ապակիները:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]