1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թուրքիայում թողարկվելիք առաջին համշենահայկական ամսագրում կլինեն համշենցիների ստեղծագործությունները

Թուրքիայում թողարկվելիք առաջին համշենահայկական ամսագրում կլինեն 
համշենցիների ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սեպտեմբերից լույս տեսնելիք առաջին համշենահայկական ամսագիրը մեծ քայլ է հայերի այդ էթնիկ ենթախմբի մշակութային ինքնության և բանահյուսության պահպանման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին նշեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ Սերգեյ Վարդանյանը:

«Սա մեծ առաջընթաց է, քանզի մոտ տանսհինգ տարի առաջ համշենցիներն ամաչում էին իրենց լեզվով խոսել: Իսկ այժմ համարձակորեն երգում են իրենց երգերը, հպարտանում»,- ասաց գիտնականը` միաժամանակ նկատելով, որ ամսագրի ` «Համշենցու Գոր» անվանումը շատ դիպուկ է ընտրված: «Գոր» նշանակում է անվճար աշխատանք: Թուրքական գյուղերում, ուր մեծամասամբ բնակվում են կրոնափոխ համշենահայերը, հնարավոր չէ միայնակ կատարել գյուղի աշխատանքը կամ տուն կառուցել, ուստի ավանդաբար գյուղացիներն անվճար օգնել են միմյանց աշխատանքում, որն էլ իրենց բարբառով կոչվել է «գոր»:

Ժամանակը հետաքրքրիր անցկացնելու համար աշխատանքի ընթացքում գյուղացիները երգեր են երգել, բանաստեղծություններ ու հեքիաթներ պատմել, որոնք էլ տեղ են գտնելու ամսագրում: Բացի այդ` ամսագիրն անվճար համատեղ աշխատանքի արդյունք է լինելու: Դրա 90 տոկոսը լինելու համշենի հայկական բարբառով, սակայն` լատինատառ, քանզի Թուրքիայի համշենցի հայերի շրջանում հատուկենտ մարդիկ գիտեն մեսրոպյան տառերը:

Մասնագետը նշում է, որ լատինատառ գիրը չի կարող լիարժեքորեն արտահայտել բարբառը` հայերենի քերականական կանոնները չիմանալու պատճառով, ինչպես նաև որոշ հնչյուններ` «ց», «ծ», «խ» հնարավոր չէ արտահայտել լատինական այբուբենով:

18-րդ դարի վերջին 19-րդ դարի սկզբին Թուրքիայում ծավալվեց Համշենի հայերի բռնի մահմեդականացումը։ Հավատափոխությունը համշենահայերին գլոբալ մշակութային ձևախեղման հանգեցրեց՝ կենցաղային մշակութից սկսած մինչև հանրային կազմակերպվածություն։ Սակայն հայերի այս էթնիկ ենթախմումբը, ի հեճուկս թյուրքական ճնշումների, մեծ մասամբ պահպանել է իր էթնիկ արմատների գիտակցումը: Մինչև 1980-ական թվականները համշենահայերը գլխավորապես բնակվել են լեռնային շրջաններում, իսկ հիմնական զբաղմունքը եղել է անասնապահությունն ու գյուղատնտեսությունը: Հետագայում` ուրբանիզացման արդյունքում անասնապահությունը հետ է նահանջել: Թուրքիայի կրոնափոխ համշենցի հայերի շրջանում լայն տարածում ունեն միջամուսնությունները. նրանց 90 տոկոսն ամուսնանում են հենց համշենահայերի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]