Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանում երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար կներդրվի 9 մլն դոլար

Հայաստանում երկրաջերմային էներգետիկայի զարգացման համար կներդրվի 9 մլն 
դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երկրաջերմային էներգետիկայի զարգացումը հեռանկարային նշանակություն ունեցող ուղղություն է, որը կարող է էականորեն լուծել Հայաստանում էներգետիկ անվտանգության հարցը: Դա միակ տեխնոլոգիան է, որով հնարավոր է ապահովել էլեկտրաէներգիայի երաշխավորված արտադրություն, քանի որ և’ արևային, և’ հողմային, և’ վերականգնվող էլեկտրաէներգիայի ստացման մյուս աղբյուրներն ունեն սեզոնային բնույթ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը տեղեկացրեց, որ «Կլիմայի ներդրումային հիմնադրամ»-ից շուրջ 9 մլն դոլար դրամաշնորհ է տրամադրվել Հայաստանին, որը կուղղվի երկրաջերմային էներգետիկայի զարգացման հնարավորությունների ուսումնասիրմանը: «Կիրականացվի հետախուզական հորատում, որը ցույց կտա, արդյոք մեր երկրաջերային էներգիան բավարար է կայան կառուցելու համար: Եթե պարզվի , որ անհրաժեշտ ռեսուրսներն առկա են և բավարար, ապա պետությունը մասնավոր ներդրողների կհրավիրի` այստեղ ներդրումներ անելու համար»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց, որ երկրաջերմային կայան կառուցելու դեքում սակագինն ավելի էժան կլինի, սակայն քանի դեռ ռեսուրսներն ուսումնասրված չեն, դժվար է ասել, որքան կարժենա էներգիան: «Որևէ մեկը ներկայում չի կարող ասել սակագինն ինչքան կլինի: Կախված ընդերքի ջերմաստիճանից և ռեսուրսների ծավալներից` կարող է տարբեր սակագին սահմանվել: Երբ ասում ենք, որ դա համեմատաբար էժան է, ի նկատի ունենք աշխարհում ընդունված սակագները»,- ասաց Բաբայանը:

Հիմնադրամի տնօրենի խոսքով` երկրաջերմային էկեկտրակայաններն աշխատում են օրը 24 ժամ և տարին 365 օր, որը թույլ է տալիս էներգիայի մեծ արտադրություն իրականացնել: Հայաստանի հեռանկարային տեղանքները երկրաջրմային էներգետիկայի զարգացման տեսանկյունից համարվում են Ջերմաղբյուրն ու Քարքարը` Սյունիքի մարզում եւ Գրիձորը` Գեղարքունիքում:

Մասնագետի հավաստմամբ` համեմատաբար նոր հրաբխային պրոցեսների բուռն զարգացումների պատճառով Հայաստանի Հանրապետությունը երկրաջերմային էներգիայի զարգացման հեռանկարային տարածքներից մեկն է համարվում: Հայաստանի երկրաջերմային պոտենցիալը ներկայում գնահատվում է մոտ 30 մեգավատտ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am