Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին

ԳԱՎԱՌ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի գետիկ գյուղում այս տարվա ավարտին կսկսի գործել նորակառույց եկեղեցին, որը վեր է խոյացել Գետիկ գյուղի բնակիչ, բարերար Ռոբերտ Ղուլյանի միջոցներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գետիկի գյուղապետ Սարգիս Այունցը, եկեղեցու շինարարությունն ընթացել է երկու տարի, եւ այն մոտենում է ավարտին: Արդեն տեղադրված են ծածկը եւ գմբեթը, ընթանում են ներսի հարդարման աշխատանքները: Եկեղեցուն կից կառուցվում է նաեւ երեցտուն, որը կծառայի գործող եկեղեցու սպասավորների կարիքներին:

Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ Գետիկի նորակառույց եկեղեցու շինարարությունը կավարտվի այս տարվա աշնանը` տարածքի բարեկարգումով, իսկ տարեվերջին տեղի կունենա բացումը եւ օծումը, որով եւ Գեղարքունյաց թեմը կհարստանա եւս մեկ գործող ու նորոգ եկեղեցիով: «Ճամբարակի տարածքը, որտեղ գտնվում է Գետիկ գյուղը, համեմատաբար աղքատ է Հայ առաքելական եկեղեցու հավատի տներով, եւ այս եկեղեցու կառուցումը մեծ նշանակություն է ձեռք բերում ոչ միայն Գետիկի, այլ նաեւ տարածքի մի շարք համայնքների բնակիչների համար, ովքեր հավատի գործող տան խիստ կարիք ունեն»,-նշեց  Գեղարքունյաց թեմի առաջնորդը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]