1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի այս տարվա դափնեկիրները հայտնի են

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի այս տարվա 
դափնեկիրները 
հայտնի են

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիկտոր Համբարձումյանի անվան 2014 թվականի միջազգային մրցանակը շնորհվել է հայազգի Ֆելիքս Ահարոնյանին և համատեղությամբ Իգոր Կարաչենցևին ու Բրենթ Թալիին: Հուլիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

«Երրորդ անգամն է, որ հայտարարում ենք ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակի հաղթողներին: 2008-ին, երբ լրացավ գիտնականի 100-ամյակը, հոբելյանական միջոցառումներ նախատեսվեցին` հավերժացնելու նրա հիշատակը:  Հանրապետության նախագահի անմիջական առաջարկությամբ տրվեց Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի մեկնարկը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ռադիկ Մարտիրոսյանը:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայում աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն  մրցանակներից մեկն է: Այն հանձնավում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, ովքեր նշանակալի ներդրում են ունենում գիտության մեջ: Մրցանակը կազում է 500 հազար ԱՄՆ դոլար ու տրվում է երկու տարին մեկ անգամ` 2010 թվականից:

Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան(ՀՀ ԳԱԱ նախագահ, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան(Ռուսաստան), Երվանդ Թերզյան(ԱՄՆ), Նորիո Կայֆու(ՄԱՄ նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր(Շվեյցարիա), Վահե Պետրոսյան(ԱՄՆ), Մարտին Ռիս(Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցիսարսկի(ՄԱՄ նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ Ուիլյամս(ՄԱՄ նախկին նախագահ, ԱՄՆ):

Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով, այս անգամ մրցանակի համար 7 դիմում-հայտ է ներկայացվել տարբեր երկրներից, որոնք, կանոնակարգի համաձան, ուղարկվել են աշխարհի լավագույն գիտնականներին` փորձաքննության: «Նրանք ստանում են բոլոր նյութերը, ենթարկում փորձաքննության և այս կամ այն աշխատանքը երաշխավորում մրցանակի համար: Հանձնաժողովի գիտքարտուղար Արեգ Միքայելյանը աստիճանավում է աշխատանքները` ըստ ստացած ձայների և ուղարկում հանձնաժողովի բոլոր անդամներին, որից հետո տեղի են ունենում քննարկումներ: Այս տարի մեզ հաջողվեց հանձնաժողովի նիստը Երևանում անցկացնել, որին մասնակցում էր հանձնաժողովի անդամների մեծամասնությունը: Մեկ-երկուսն էլ հեռակա կարգով էին մասնակցում: Բոլոր քննարկումների արդյունքում որոշվեց, որ շնորհվում է պրոֆեսոր Ֆելիքս Ահարոնյանին, Իգոր Կարաչենցևին և Բրենթ Թալիին»,-հայտնեց Ռադիկ Մարտիրոսյանը:

Ֆելիքս Ահարոնյանը(Իռլանդիա և Գերմանիա) առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի(Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար»:

Իգոր Կարաչենցևն ու Բրեյթ Թալին առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի(Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»:

Մրցանակի գումարից 250 հազար ԱՄՆ դոլարը կհանձնվի Ֆելիքս Ահարոնյանին, իսկ Կարաչենցևին և Թալիին` 125-հազարական ԱՄՆ դոլար: Մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը կկայանա Վիկտոր Համբարձումյանի ծննդյան օրը` սեպտեմբերի 18-ին, Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]