Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պատրաստվում են գործադուլի. Լոռու մարզպետի արձագանքը

Վանաձորի «Քիմպրոմի» աշխատակիցները պատրաստվում են գործադուլի. Լոռու 
մարզպետի արձագանքը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վանաձորի «Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները պատրաստվում են հուլիսի 16-ից անժամկետ գործադուլ սկսել, եթե մինչ այդ չստանան նախորդ ամիսների աշխատավարձը: «Արմենպրես»-ի հետ զրույցում գործարանի ամոնիակի սինթեզի արտադրամասի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ դիմել են մարզպետարան` տեղեկացնելով, որ մինչև հուլիսի 16-ի առավոտյան ժամը 10:00-ն ընկերության սեփականատերերի հետ չհանդիպելու պարագայում «Քիմպրոմ»-ի աշխատակիցները կտրուկ քայլերի կդիմեն: «Գործարանի աշխատակիցները պատրաստվում են գործադուլի և բողոքի ցույցերի, եթե նրանց աշխատավարձերը չվճարվեն։ Խոսքը գնում է 6-11 ամսվա աշխատավարձի մասին: Մինչ օրս բազմիցս դիմել ենք ընկերության տնօրենին և մարզպետին, սակայն մեզ ասում են, որ ոչինչ չեն կարող անել: Ընկերությունում արտադրություն չկա, և մեր աշխատավարձերը պետք է տրամադրվեն դոտացիաների հաշվին: Մեր բողոքի ցույցերի արդյունքում հունիսի 20-ին վճարվեց աշխատողների 2013 թվականի դեկտեմբերի աշխատավարձը: Մնացել են մոտ 30  աշխատողներ, որ դեռ չեն ստացել նախորդ տարվա աշխատավարձը»,- ասաց Մարտիրոսյանը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը լավատեղյակ է խնդրից, սակայն իրավասու չէ ինչ-որ խոստումներ տալու աշխատակիցներին, քանի որ խոսքը գնում է մասնավոր ընկերության մասին:  «Մարզպետարանը իր գործառույթներից դուրս երբևէ խոստումներ չի տալիս, բայց ես պարբերաբար հանդիպում եմ աշխատողների հետ և փորձում եմ միևնույն ժամանակ կապ հաստատել գործարանի սեփականատերերի հետ: Ցավոք սրտի, այդ կապը մեզ դեռ չի հաջողվել: Փորձում ենք հասկանալ ապագայում ինչ է լինելու «Քիմպրոմ»-ի ճակատագիրը, սակայն ներկայումս կարող եմ ասել, որ հարցը քննարկման փուլում է, կան տարբեր հետաքրքրվող մարդիկ, որոնց հետ բանակցություններ են տարվում: Աշխատավարձի մասով ևս հարցը բարձրացվել է Կառավարությունում, ցավոք սրտի առայժմ դրական որևէ պատասխան չկա»,-ասաց մարզպետը:

«Քիմպրոմ»-ի աշխատավարձի ընդհանուր պարտքը կազմում է 100 մլն դրամ:  Ընկերությունը «Հայռուսգազարդին» պարտք է  շուրջ 1 միլիարդ դրամ, շուրջ այդքան էլ կազմում նաև ընկերության էլեկտրաէներգիայի պարտքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]