1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Բելառուսը Ադրբեջանին երկու «Ստիլետ» զենիթահրթիռային համակարգ է վաճառել

Բելառուսը Ադրբեջանին երկու «Ստիլետ» 
  զենիթահրթիռային համակարգ է վաճառել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական «Տետրաէդր» ընկերությունը, որն զբաղվում է սպառազինության հեռանկարային ռադիոէլեկտրոնային համակարգերի ստեղծմամբ եւ հակաօդային պաշտպանության միջոցների արդիականացմամբ, արդեն Ադրբեջանին է վաճառել երկու «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, «Տետրաէդր» ընկերության բաժնի վարիչ Իգոր Նովիկովը բելառուս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջան երկու «Ստիլետ» համակարգեր են առաքվել, իսկ այժմ կատարվում է երկու խոշոր պատվեր: Նրա խոսքով` ընկերությունը նաեւ դադարեցրել է նոր զենիթային հրթիռի մշակման գծով Կիեւի «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ համագործակցությունը:

«Ադրբեջան առաքվել է «Ստիլետ» տեսակի զենիթահրթիռային երկու համակարգ, իսկ այժմ այդ երկրի համար ավելի խոշոր պատվեր է կատարվում», -ասել է Նովիկը` նշելով, որ իրենք պատրաստ են «Ստիլետ» համակարգեր մատակարարել նաեւ այլ երկրներ:

Տ38 «Ստիլետ»-ը բելառուսաուկրաինական ավտոմատացված զորային զենիթահրթիռային համակարգ է: Այն գործում է եղանակային բոլոր պայմաններում եւ նշանակված է առավելագույն չափով ցածր, ցածր եւ միջին բարձրությունների վրա ժամանակակից եւ հեռանկարային միջոցների օդային հարձակումից ցամաքային զորքերի ստորաբաժանումները, արդյունաբերական եւ ռազմական օբյեկտները պաշտպանելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]