Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ


ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակը պատրաստվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունններ սկսել ՀԱՄԱՍ-ի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` Իսրայելի նման քայլը կապված է այն բանի հետ, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է հրթռիներ ուղարկել Իսրայելի ուղղությամբ: Աղբյուրի տեղեկացմամբ` առաջիկա մի քանի օրերի ընթացքում կսկսվեն ռազմական գործողությունները: Իսրայելական բանակի 1500 զինվորներ արդեն տեղակայվել են Գազայի հատվածի սահմանի մերձակայքում:

Մյուս կողմից, իսրայելական կողմի ռմբակծության հետևանքով ավելի քան 10-ը պաղեստինցիներ են վիրավորվել Գազայի հատվածում: Օդային ռմբակոծության հետևանքով վնասներ են կրել նաև ՀԱՄԱՍ շարժման ղեկավարների տները: Իսրայելական աղբյուրների տեղեկացմամբ` գիշերվա ընթացքում Իսրայելի ուղղությամբ արձակվել են մոտ 10-ը հրթիռներ: Մեկ ամսվա ընթացքում արձակված հրթիռների թիվը գերազանցել է 250-ը:

Իր հերթին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կոչ  արել Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել բռնությունների նոր ալիքը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ