Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը հերքում է Վանաձորում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը հերքում է Վանաձորում ուժեղ  
երկրաշարժի մասին լուրերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը կոչ է անում չլարել իրավիճակը՝ նշելով, որ Վանաձորում նոր երկրաշարժի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Պետրոսյանն ընդգծեց, որ Վանաձորում ուժեղ երկրաշարժ չի լինելու: «Նոր երկրաշարժի մասին լուրերը սուտ են, մարդիկ պարզապես շահագրգռված են դրանք տարածել: Ուժեղ երկարաշարժի կանխատեսման համար հիմք հանդիսացող անոմալիաներ ծառայության դիտարկումների ցանցի տվյալներով չկան, ուստի և անհանգստանալու կամ խուճապի կարիք չկա»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է երկրաշարժի կանխատեսման հնարավորությանը, ապա թույլ ցնցումները կանխատեսելի չեն: «Վանաձորում արդեն գրանցված երկրաշարժն ու դրան հաջորդած ցնցումները համարվում են թույլ ցնցումներ: Ուժեղ ցնցումներ կլինեին, եթե լիներ 5,5 մագնիտուդից ավելի: Թույլ ցնցումները ոչ կանխատեսելի են, ոչ էլ իմաստ ունի դրանք կանխատեսել»,-նշեց Հրաչյա Պետրոսյանը:

Վանաձոր քաղաքից 13 կմ հարավ-արևմուտք հուլիսի 7-ին` տեղական ժամանակով ժամը 03.08-ին, տեղի է ունեցել 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.710 և արևելյան երկայնության 44.410: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Լոռու և Արագածոտնի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 0,8-1,2 մագնիտուդով 4 հետցնցում:

«Պետք է հետևել միայն ՀՀ ԱԻՆ պաշտոնական  հաղորդագրություններին  և չհավատալ մարդկանց շրջանում տարածված սեյսմիկ վտանգի մասին լուրերին»,-նշված է ԱԻՆ կայքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]