Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բրիտանական Pink Floyd հռչակավոր խումբը կթողարկի 20 տարվա ընթացքում առաջին ալբոմը

Բրիտանական Pink Floyd հռչակավոր խումբը կթողարկի 20 տարվա ընթացքում առաջին ալբոմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Pink Floyd հռչակավոր խմբի՝ քսան տարվա ընթացքում առաջին նոր ալբոմը, որն ստացել Է "The Endless River" անվանումը, վաճառքի կհանվի 2014 թվականի հոկտեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է  Digital Spy պորտալը:

Pink Floyd-ի ղեկավար Դեւիդ Գիլմորի կինը՝ Փոլի Սամսոնը, Twitter-ի իր բլոգում գրել Է, որ նոր սավառակի համար երգերը պատրաստվել են տակավին 1994 թվականին՝ "The Division Bell" ալբոմի վրա աշխատելու ժամանակ: "The Endless River"-ի համար երաժշտությունը գրել են Գիլմորը, Նիկ Մեյսոնը եւ Ռիչարդ Ռայթը: Ինչ վերաբերում Է վոկալ պարտիային, ապա այն, Սամսոնի խոսքով՝ գրվել Է վերջին տարվա ընթացքում:     

Pink Floyd-ի՝ թողարկման պատրաստվող նոր ալբոմի վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել Է նաեւ երգչուհի Դուրգա ՄակԲրում Հադսոնը, որը կոլեկտիվի հետ ելույթ Է ունեցել 1980-ական թվականներին: «Շուտով լույս կտեսնի Pink Floyd-ի նոր ալբոմը, եւ ես կլինեմ այնտեղ»,- գրել Է նա Facebook-ի իր Էջում:  

Այս պահի դրությամբ Pink Floyd-ի վերջին ստուդիական ալբոմը  "The Division Bell"-ն Է, որը թողարկվել Է 20 տարի առաջ: Դրա լույսընծայումից հետո խումբը դասական կազմով ելույթ Է ունեցել սոսկ մեկ անգամ՝ 2005 թվականին: Այն ժամանակ Նիկ Մեյսոնը, Ռոջեր Ուոթերսը, Ռիչարդ Ռայթը եւ Դեւիդ Գիլմորը ելույթ են ունեցել «Live8ե բարեգործական համերգում:

Pink Floyd խումբը, որը հռչակվել Է նաեւ իր սկավառակների նորաստեղծական ձեւավորմամբ եւ վիթխարի շոուներով, կազմվել Է 1965 թվականին: Իր գոյության ընթացքում կոլեկտիվը ձայնագրել Է 14 ստուդիական ալբոմ, որոնց ավելի քան 200 միլիոն օրինակ  վաճառվել Է ամբողջ աշխարհում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]