Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Չիֆթճյանն այցելել է Դարաշամբի պատմական գերեզմանատուն

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Չիֆթճյանն այցելել է Դարաշամբի 
պատմական գերեզմանատուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը այցելել է Դարաշամբ գյուղի պատմական գերեզմանատուն` հայաթափված գյուղերի ազգային մշակութային ժառանգության և անշարժ գույքի վերացանկարագրման ուղղությամբ սկսած աշխատանքը շարունակելու նպատակով: Դարաշամբի գերեզմանատանը գտնվում են հարյուրավոր տապանաքարեր, որոնք արժեքավոր վկայություններ են պարունակում ժամանակին այդտեղ բնակվող հայկական մեծաթիվ բնակչության ապրելակերպի մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Ատրպատականի Հայոց թեմից, Առաջնորդ Սրբազանը իրանական սահմանակետին հսկող բանակայինների ուղեկցությամբ բարձրացել է Իրան-Նախիջևան սահմանի վրա գտնվող այս գերեզմանատունն` ուսումնասիրություն կատարելու համար:

«Ջուլֆա քաղաքից շուրջ 25 կմ դեպի արևմուտք` Արաքս գետի ափին, դեռևս կանգուն է Դարաշամբ նախկին հայկական գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին, որ Իրանի հին իրերի պահպանությամբ զբաղվող մարմնի և հայկական առաջնորդարանիստի վերահսկողությամբ նորոգվում է: Բազմաթիվ առիթներով այցելած լինելով եկեղեցին ու նրա շուրջը գտնվող տների ավերակները, այս անգամ ցանկացանք բարձրանալ գյուղի գերեզմանատունը: Աղոթքը շուրթներիս մանրամասն արձանագրեցինք հարյուրավոր տապանաքարերի վրա փորագրված տեղեկտավությունը և մահվան թվականները, որոնք թվագրվում էին 1500-1600-ական թվականներով»,- նշել է Գրիգոր եպիսկոպոս Չիֆթճյանը:

Գերեզմանատունն ունի շուրջ 6 հազար քառ. մետր մակերես:

Դարաշամբ անունով ծանոթ են երեք գյուղեր, որոնք գտնվում են Տղմուտ գետի հովտի և Արաքսի աջ ափի միջև։ Այս գյուղերն ըստ իրենց դիրքի ստանում են ածականներ՝ ստորին, միջին, վերին։ Ամենամեծը և առավել ծանոթը ստորին կամ առաջին՝ Դարաշամբն է, որը գտնվում է երկու գետերի միացման տեղից քիչ արևելք։ Հնուց ի վեր, տեղակայված լինելով անցումային կետի վրա, Ստորին Դարաշամբի բնակչությունը մշտապես ենթարկվել է օտար նվաճողների հարձակումներին, մատնվել է թալանի ու ավերի, այդ թվում նաև` օսմանյան թուրքերի ներխուժման շրջանում, 1914 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]