1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ճապոնիայում սկսել Է երթեւեկել ջրիմուռներից ստացված վառելիքով աշխատող աշխարհում առաջին ավտոբուսը

Ճապոնիայում սկսել Է երթեւեկել ջրիմուռներից ստացված վառելիքով աշխատող աշխարհում առաջին ավտոբուսը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ֆուդիսավա քաղաքում սկսել Է երթեւեկել աշխարհում առաջին ավտոբուսը, որն աշխատում Է կանաչ Էվգլենային ջրիմուռներից ստացված կենսավառելիքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Isuzu ընկերության մամուլի ծառայությունում:

Ավտոբուսի վառելիքը համատեղ մշակել են բեռնատարների եւ ավտոբուսների Isuzu ճապոնական արտադրողը եւ Euglena ընկերությունը: «Ավտոբուսն օրական կատարում Է 22 ուղեւորություն: Մենք ակնկալում ենք, որ չորս տարի հետո մենք կկարողանանք ստեղծել այնպիսի մի տեխնոլոգիա, որը թույլ կտա օգտագործել  ամբողջովին կանաչ ջրիմուռներից պատրաստված կենսավառելիք: Այժմ դրա բաժինը կազմում Է 1 տոկոս»,-նշել Է մամուլի ծառայության ներկայացուցիչը: 

Հունիսի վերջին երկու ընկերությունները պայմանագիր են ստորագրել շարժիչի եւ կանաչ ջրիմուռներից վառելիքի համատեղ մշակումներ անցկացնելու մասին, որը համարվում Է կենսավառելիքի նոր սերունդ: Ծրագրերի համաձայն՝ մինչեւ 2018 թվականը ընկերությունը հույս ունի ստեղծել այնպիսի տեխնոլոգիա, որը թույլ կտա առանց շարժիչի լրացուցիչ բեռնվածության օգտագործել կենսավառելիք, որն ամբողջությամբ պատրաստված կլինի կանաչ ջրիմուռներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]