Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սյունիքում անտառները կենթարկվեն հասարակական մոնիտորինգի

Սյունիքում անտառները կենթարկվեն հասարակական մոնիտորինգի

ԿԱՊԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտառներում ապօրինի գործողությունների դեմ պայքարի հնարավոր տարբերակներին հանրությանն իրազեկելու նպատակով «Գեոինֆո» գիտակիրառական կենտրոնը «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակներում հունիսի 26-28-ը Գորիսի եւ Կապանի ԵԱՀԿ-ի բնապահպանական, տեղեկատվական Օրհուս կենտրոններում կազմակերպել է դասընթացներ` խնդրով մտահոգ կազմակերպությունների, անտառտնտեսության, ոլորտի մյուս պատասխանատուների մասնակցությամբ: Դասընթացի ընթացքում խոսվեց անտառի ապօրինի գործունեությունների բացահայտման, տվյալների հավաքագրման եւ դրանց  փոխանցման հնարավոր տարբերակների մասին: «Հասարակության ճնշումը մեծապես կնպաստի նվազեցնելու ապօրինի ծառահատումները, իսկ տեղեկատվությունն ամենամեծ եւ ամենալուրջ լծակն է` հնարավորինս կանխելու անօրինականություններն անտառներում», - իր խոսքում ասաց ծրագրի պատասխնատու Վահան Բադալյանը: Դասընթացի ընթացքում կազմակերպվեց GPS նավիգացիոն համակարգի` անտառում եւ տեղանքում կողմնորոշման ուսուցում:

Բացի տեսական մասից, դասընթացը ներառում է նաեւ դաշտային աշխատանքներ անտառային տարածքում:

Անտառների հասարակական մոնիտորինգի կատարման նպատակով, ծրագրի շրջանակներում Հայաստանի տարածքում կազմակերպության կողմից կստեղծվեն տեղական ակտիվիստ խմբեր, որոնցում կներառվեն ՀԿ-ներ, բնապահպանական կազմակերպություններ և տեղացիներ: Նախատեսվում է նաեւ հանրապետության 6 տեղամասերում տեղական խմբերի ընտրում, ակտիվ խմբի ստեղծում, որի անդամները անտառների ապօրինի գործողությունները կհրապարակեն լուսանկարների միջոցով: Ըստ ծրագրի ներկայացուցիչ Սոնա Ալեքսանյանի` դասընթացը կազմակերպվում է  ENPI East Countries FLEG II ծրագրի շրջանակում, որը հյուսիս-արեւելյան  Եվրոպայի 7 երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Բելառուսում, Ուկրաինայում եւ Ռուսաստանում, աջակցում է անտառների կառավարման  կայուն մեխանիզմների մշակմանը։ Հայաստանում ENPI FLEG ծրագիրն իրականացնում են Համաշխարհային բանկը, Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) եւ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF)՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]