Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանում կանգնեցվեց Հիրոսիմայի ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության հուշաքարը

Երևանում կանգնեցվեց Հիրոսիմայի ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության 
հուշաքարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական Հիրոսիմա քաղաքի ատոմային ռմբակոծությունից 69 տարի անց` 2014 թվականի հունիսի 25-ին այդ ողբերգությունը խորհրդանշող Խաղաղության հուշաքար տեղադրվեց Երևանի քաղաքապետարանին հարող մանկական զբոսայգում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուշաքարը հիշեցնում է խաղաղության կարևորության մասին և խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը:

 Հուշաքարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Հայաստանի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան այրեր, Ճապոնիայից ժամանած պատվիրակությունը, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ նախագահի օգնական Վարուժան Ներսիսյանը նշեց, որ 2012 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սրագսյանն այց է կատարել Ճապոնիա, որի ընթացքում բարեկամության և համագործակցության հետագա խորացման մասին համատեղ փաստաթուղթ է ստորագրվել Հայաստանի և Ճապոնիայի միջև: Փաստաթղթում ամրագրված դրույթները վերաբերում են միջպետական հարաբերությունների բոլոր ոլորտներին և Խաղաղության հուշաքարի բացումն այսօր ևս մեկ խորհրդանշական քայլ է ուղղված հայ-ճապոնական հարաբերությունների խորացմանը: Մենք գնահատում և արժևորում ենք այն մոտեցումը, որն ընտրվել է Խաղաղության քարի ասոցիացիայի կողմից` խաղաղության պատգամն աշխարհով մեկ սփռելու համար»,- ասաց նախագահի օգնականը:  

 Հայաստանում Ճապոնիայի փոխդեսպան, նախարար Տակաշի Կուրային նկատեց, որ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբի պայթեցումից 69 տարի անց` այսօր էլ Ճապոնիայում կան մարդիկ, ովքեր տառապում են ատոմային ռմբակոծության հետևանքով: «Նման բան այլևս երբեք պետք է չկրկնիվի: Հայաստանին շնորհվող Խաղաղության քարը խորհրդանշում է ճապոնիայի ժողովրդի` խաղաղության մեջ ապրելու ցանկությունը, խաղաղ աշխարհ`առանց պատերազմի, ռասայական, կրոնական, լեզվական և մշակութային խտրականության: Կարծում եմ, փոփոխական միջազգային իրավիճակում մեր երկու երկրները կարող են համագործակցել խաղաղության հաստատման գործում», - ասաց փոխդեսպանը:

«Հիրոսիմայի խաղաղության քար» ասոցիացիայի գլխավոր քարտուղար Յոջի Օկամոտոն ընթերցեց Հիրոսիմայի քաղաքապետի ուղերձը, ով շնորհակալություն հայտնեց Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանին` յուրաքանչյուր տարի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի խաղաղության հիշատակի այգում անցկացվող ոգեկոչման արարողությանը մասնակցելու համար:  

Ճապոնիայից ժամանած պատվիրակությունը Հայաստանում կմնա ևս երկու օր` ծանոթանալու մեր երկրին և մշակույթին: «Հայաստանում դեռ կլինենք ևս երկուսուկես օր, և քանի որ այցի հիմնական նպատակը Խաղաղության հուշաքարի բացումն էր, մյուս օրերը կտրամադրենք Հայաստանին ծանոթանալուն և համագործակցության հետագա ուղիներ փնտրելուն, քանի որ առաջին անգամ ենք Հայաստանում: Շնորհակալություն հայ ժողովրդին և ՀՀ նախագահին Խաղաղության քարը տեղադրելու որոշումն ընդունելու պատրաստակամության համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ասոցիացիայի նախագահ Միչիկո Ումեմոտոն: 

 1945 թվականի օգոստոսի 6-ին մարդկության պատմության առաջին ատոմային ռումբը պայթեց Հիրոսիմայի վրա, որն ավերակների վերածեց քաղաքը, խլվեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանք: Խաղաղության քարը ժամանակին ծառայել է որպես երկաթգծի սալաքար և գտնվել է պայթյունի էպիկենտորնից ընդամենը 200մ հեռավորությամբ: «Աշխարհն առանց պատերազմի» մաղթանքով ատոմային ռմբակոծությունից մի քանի տարի անց մոտ 188 նմանատիպ քար հավաքվեց Հիրոսիմայի տասը հազար քաղաքացիների կողմից, և յուրաքանչյուր քարի վրա փորագրվեցին խաղաղության համար աղոթող աստվածուհի Կաննոյի գծապատկերը և «From Heroshima» բառերը:

Միտք առաջացավ այս քարերից մեկական նվիրաբերել աշխարհի առաջնորդներին` որպես խաղաղության խորհրդանիշ: Քարը հիշեցնում է խաղաղության կարևորության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]