Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էջմիածնում ավարտվել է Մայր Աթոռի միաբանական համագումարը

Էջմիածնում ավարտվել է Մայր Աթոռի միաբանական համագումարը

ԷՋՄԻԱԾԻՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 15-21-ը գումարված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հավաքն ավարտել է իր աշխատանքը: Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից «Արմենպրես»-ին տեղեկացրեցին, որ միաբանական համագումարը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Ժողովական այս օրերին, խորհրդածության նյութ ունենալով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, նաև այցելեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարության հույսով և հավատով աղոթելով անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Հոգևոր մխիթարությամբ արձանագրեցինք, որ 2013թ. Սուրբ Էջմիածնում գումարված Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը որոշել է սրբադասել Մեծ Եղեռնի բյուրավոր նահատակներին: Գոհունակությամբ ենք փաստում հոգևոր-եկեղեցական կյանքում վերջին շրջանում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները և Եկեղեցու գործուն ներգրավվածությունը մեր հասարակական կյանքի զանազան բնագավառներում: Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածասիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի:

Միաբանների մտահոգության կենտրոնում են այն անհիմն մեղադրանքները, որոնք ուղղորդված են հակաեկեղեցական քարոզչությանը, Հայ Եկեղեցու և միաբանության հասցեին:

«Հորդորում ենք մեր ժողովրդին` տուրք չտալ շինծու այդ գնահատականներին և շարունակել գործուն և հանձնառու մասնակցություն բերել եկեղեցական կյանքից ներս` ի փառս Աստծո և ի նպաստ Մայր Եկեղեցու զորացման ու շենացման: Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը եղբայրական սիրո ու նախանձախնդիր ծառայության ուխտի մեջ պիտի շարունակի իր առաքելությունը` ավետարանական լույս պատվիրանների սերմանմամբ կանխելու անցանկալի երևույթները ազգային-եկեղեցական կյանքում»,- նշել են միաբանները:

Նրանք վերահաստատում են, որ գիտակից են իրենց կոչմանն ու առաքելությանը, միասնական ոգով ու կամքով վերահաստատում են անվերապահ հավատարմությունը և անմնացորդ սերը Սրբություն Սրբոց աստվածակառույց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]