Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ում հաստատված տեւական երաշտն սպառնում է սրել առանց այդ էլ աղետալի պարենային իրավիճակը

ԿԺԴՀ-ում հաստատված տեւական երաշտն սպառնում է սրել առանց այդ էլ աղետալի պարենային իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի ընդարձակ տարածքներ տուժում են տեւական երաշտից, որը կարող է դառնալ ամենասաստիկը 2001 թվականից ի վեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ճապոնիայի NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ երկրում դեռ գարնանից շատ տաք եղանակ Է հաստատվել, իսկ ԿԺԴՀ-ի մայրաքաղաք Փենյանում եւ մյուս արեւմտյան տարածաշրջաններում ամռան սկզբից նկատվում Է տարեկան տեղումների մակարդակի զգալի անկում:

Փորձագետները երկյուղ են կրում, որ ԿԺԴՀ-ի ընդարձակ տարածքում երաշտը կարող Է վատթարացնել երկրի առանց այն Էլ աղետալի պարենային իրավիճակը: Մասնավորապես, երաշտն սպառնում Է ցորենի եւ եգիպտացորենի լայնարձակ ցանքերին:

Ներկայում Հյուսիսային Կորեայի իշխանությունները փորձում են որոշել վնասի ստույգ չափը:  

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վեջին ամիսներին ԿԺԴՀ-ի բնակիչների կողմից ստացվող կերակրի օրական նորման կազմել Է ընդամենը 420 գրամ՝ հանձնարարելի 600 գրամի փոխարեն:  2013 թվանկանին ԿԺԴՀ-ում բնակչության շուրջ 46 տոկոսը ստացել Է «բավակարար քանակությամբ» պարեն: Շուրջ 17 տոկոսն ստացել Է «աղքատիկ» սնունդ, մինչդեռ 38 տոկոսը սովի եզրին Է եղել», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]