Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքնաների ներմուծման դրույքաչափը չի բարձրանա 5-10 տարի. Սերժ Սարգսյան

Մաքսային միությանն անդամակցելուց հետո ավտոմեքնաների ներմուծման դրույքաչափը չի բարձրանա 5-10 տարի. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացնելիս Հայաստանը խորը տնտեսական վերլուծություններ է կատարել. անդամակցությունից Հայաստանը միայն օգուտ է  քաղելու: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ փաստել է, որ այսօր էլ` բանակցությունների փուլում, Հայաստանն արդեն օգտվում է մի շարք արդյունքներից:

«Այսօր 1000 խմ գազը գնում ենք 189 դոլարով, եթե վառելիքաքսուքային նյութերի վրա ունենք համապատասխան զեղչեր, իսկ  բնական ալմաստների ներմուծման համար ունենք 7 տոկոսանոց զեղչ: Սա այսպես ասած Մաքսային միությանն անդամակցելու նախապատրաստական ժամանակահատվածն է»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ, անշուշտ, Մաքսային միությանն անդամակցելու հետ կապված ինքն էլ ունի որոշակի անհանգստություններ:  

«Չի կարող անհանգստություն չլինել: Մտնում ենք նոր տնտեսական համակարգ եւ այստեղ կան մարտահրավերներ: Բայց այդ մարտահրավերները լուծելի են, եւ մեր անդամակցությունը կբերի Հայաստանի տնտեսական զարգացմանը: Այո, դրույքաչափերի առումով որոշակի տարբերություններ կան: Նախ, այդ տարբերությունները հսկայական չեն եւ երկրորդ, զգայուն ապրանքների մասով մենք կառուցել ենք մուտքի շղթաներ, եթե այսպես կարելի է ասել, այսինքն` հերթականություն, որպեսզի ժամանակային առումով հավասարվենք այդ դրույքաչափերին: Օրինակ, ավտոմեքենաների ներմուծման մասով ակնհայտ է, որ Մաքսային միության անդամ երկրները մեծ դրույքաչափեր են կիրառում ներմուծման ժամանակ , իսկ մենք ավելի քիչ, բայց այդ դրույքաչափերի կիրառումը Հայաստանի համար հետաձգվելու է 5-10 տարի, քանի որ այդ ապրանքատեսակը Հայաստանի համար զգայուն է»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ավտոմեքնաների հետ կապված հարցը այն տեխնիկական խնդիրներից մեկն է, որոնց մասին նա խոսել է Աստանայում: Ըստ նախագահի, այդ ժամանակը բավարար է ադապտացվելու համար: Սերժ Սարգսյանը վստահեցրեց, որ նույն պրակտիկան է կիրառվելու նաեւ մնացած զգայուն ապրանքատեսակների պարագայում, որոնց ցանկը բավական մեծ է:

Նախագահի ներկայացմամբ, անդամակցության հետ կապված հարցերում հսկայական թիմ է աշխատել, եւ նա վստահ է, որ առաջին արդյունքները կլինեն հաջորդ տարի: «Այն ժամանակ ի ցույց ենք դնելու բոլոր առավելությունները: Նորից եմ կրկնում, մենք բանակցային փուլում էինք եւ բանակցային փուլում գովերգել եւ ի ցույց դնել առավելությունները նշանակում է  ունենալ ոչ ամուր դիրքեր բանակցային սեղանի շուրջ»,- եզրափակեց նախագահ Սարգսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]