Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՄՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանում ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով. Արամ Սաֆարյանի դիտարկումը

ՄՄ-ին անդամակցության դեպքում Հայաստանում ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով. Արամ 
Սաֆարյանի դիտարկումը

ԾԱՂԿԱՁՈՐ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն ինտեգրման դեպքում Հայաստանում միջնաժամկետ կտրվածքով ՀՆԱ-ն կաճի 4 տոկոսով: Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական երիտասարդական 2-րդ համաժողովում հուլիսի 12-ին նման կարծիք է հայտնել «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար Արամ Սաֆարյանը։ Խոսելով Հայաստանի եվրասիական ինտեգրման մասին՝ Սաֆարյանը նշեց, որ 2013թ. մասնագիտական խմբի միջոցով 5 ամիս շարունակ ուսումնասիրել են, թե եվրասիական գործընթացներին միանալու դեպքում Հայաստանը ինչ հնարավոր տնտեսական արդյունքներ կարող է ունենալ։ Նա ընդգծեց, որ ՀՀ բնակչությունն ավանդաբար ռուսամետ է։ Բնակչության մոտ 74 տոկոսը վստահում է ՌԴ արտաքին քաղաքականությանը ու հավատում Ռուսաստանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա բերեց նաև որոշ թվեր, որոնք խոսում են Հայաստանի և եվրասիական տարածաշրջանի երկրների ուղղակի կապի մասին. «Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները 2013թ. կազմել են 1 միլիարդ 800 միլիոն դոլար։ ՀՀ եկող բոլոր դրամական փոխանցումների մոտ 85 տոկոսը Ռուսաստանից է։ Ղազախստանից, որտեղ ընդամենը 45 հազար հայ է ապրում, ավելի շատ դրամական փոխանցումներ են կատարվում Հայաստան, քան ԱՄՆ-ից, որտեղ ավելի քան 1 միլիոն հայ է բնակվում։ Սրանք փաստեր են, որոնք պետք է իմանալ և դրանց վրա հիմնվել, երբ խոսում ենք տնտեսական քաղաքականության մասին»:

Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովը, որ տեղի է ունենում հունիսի 10-15-ը, կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը։ Մասնակցում են ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի մոտ 150 ներկայացուցիչներ։ Այսօր երեկոյան համաժողովի մասնակիցներն ուժերը կչափեն ինտելեկտուալ խաղում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]