Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահի հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են պետական կառավարման ակադեմիայի երկու դասախոսներ

ՀՀ Նախագահի հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են 
պետական կառավարման ակադեմիայի երկու դասախոսներ

ԵՐԵՎԱՆ, 7  ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 7-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար ակադեմիայի երկու դասախոների Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվել են Վիլիկ Մելքոնի Եդիգարյանը` ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, և Մարիամ Մամիկոնի Մարգարյանը` ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Սերժ Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է`ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]