Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը Ճապոնիայի հետ սողանքային աղետների կառավարման ծրագիր կիրականացնի

Հայաստանը Ճապոնիայի հետ սողանքային աղետների կառավարման ծրագիր 
կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն այս տարվա հուլիսից Ճապոնիայի հետ կսկսի հակասողանքային նոր միջոցառումների ծրագիր իրականացնել: Այս մասին հունիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Ենիչյանը: «Այս տարվա հուլիսից մենք սկսելու ենք սողանքային աղետների կառավարման պլանավորման ծրագիրը, որը համատեղ իրականացնելու ենք Ճապոնիայի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Ենիչյանը նշեց, որ ծրագիրը մշակել և Ճապոնիայի կառավարությանն է առաջարկել ՀՀ կառավարությունը: Ծրագիրն արդեն հաստատված է, այս պահին ճապոնիայում ընթանում է տենդերի գործընթացը: «Աշխատանքները նախատեսված է սկսել հուլիսից: Ծրագրի ընդհանուր գումարը կկազմի 2.5-3.2 միլիոն դոլար»,- ասաց նա:

Ծրագրով նախատեսվում է անցկացնել հետազոտություններ, ուսումնասիրություններ սողանքային մարմինների վրա: Բացի այդ, հայ մասնագետները ճապոնացիների հետ պետք է ուսուցման դասընթացներ անցնեն՝ ճապոնական փորձը յուրացնելու համար: «Ծրագրի տևողությունը 2-2.5 տարի կլինի»,- ասաց Ենիչյանը:

Ենիչյանը շեշտեց, որ Ճապոնիայում էլ սողանքներ շատ կան, սակայն այնտեղ հակասողանքային միջոցառումները իդեալական են իրականացվում, ուստի անհրաժեշտ է ամեն ինչ անել ճապոնական փորձը յուրացնելու և այն Հայաստանում ներդնելու համար՝ հաշվի առնելով, որ Հայաստանը նույնպես վտանգավոր սողանքային գոտիներ ունի:

Հայաստանում կա 3000-ից ավել սողանքային գոտի, սակայն կառավարության կողմից վտանգավոր են ճանաչվել դրանցից 131-ը, որոնք վտանգավոր են թե՛ բնակավայրերի, թե՛ ճանապարների համար: Ենիչյանը տեղեկացրեց, որ հակասողանքային միջոցառումներում հիմնականում ներգրավված է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, սակայն մասնակցում են նաև կապի և տրանսպորտի, էներգետիկայի և մշակույթի նախարարությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]